Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Կրտսեր տեխնոլոգ

"Ապաչի Գրուպ" ՍՊԸ

Աշխատավայր` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն
Վերջնաժամկետ`
14.08.2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք նախաձեռնող, պատասխանատու և զարգանալու ցանկություն ունեցող Կրտսեր տեխնոլոգի, ով կմիանա մեր տեխնոլոգիական թիմին և կաջակցի արտադրական գործընթացների կազմակերպմանը, տեխնոլոգիական փաստաթղթերի մշակմանը և նոր արտադրատեսակների ներդրմանը։

Պարտականություններ

  • Աջակցել գլխավոր տեխնոլոգին արտադրական գործընթացների կազմակերպման և տեխնոլոգիական աշխատանքների իրականացման ընթացքում։
  • Մասնակցել արտադրատեսակների տեխնոլոգիական կանոնակարգերի, տեխնոլոգիական քարտերի և տեխնոլոգիական սխեմաների մշակմանն ու թարմացմանը։
  • Մասնակցել նոր արտադրատեսակների բաղադրատոմսերի մշակմանը, լրամշակմանը և փորձնական արտադրություններին։
  • Աջակցել նոր տեխնոլոգիական գործընթացների ներդրմանը և գործող գործընթացների կատարելագործմանը։
  • Մասնակցել արտադրական սարքավորումների և տեխնոլոգիական հանդերձանքի ընտրության ու ներդրման աշխատանքներին։
  • Վերլուծել արտադրական գործընթացները և ներկայացնել արդյունավետության բարձրացման առաջարկություններ։
  • Մասնակցել արտադրական գործընթացներում առաջացող տեխնոլոգիական խնդիրների ուսումնասիրությանը և դրանց լուծման առաջարկների մշակմանը։
  • Աջակցել արտադրության տեխնոլոգիական փաստաթղթերի մշակմանը, լրացմանը և պահպանմանը։
  • Մասնակցել միջազգային հավաստագրման գործընթացների համար անհրաժեշտ տեխնոլոգիական փաստաթղթերի և փորձանմուշների պատրաստմանը։
  • Հետևել ոլորտի նոր տեխնոլոգիաներին, արտադրական նորարարություններին և կիրառվող լավագույն փորձին։
  • Անմիջական ղեկավարի հանձնարարությամբ մասնակցել տեխնոլոգիական բնույթի այլ աշխատանքների։

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ սննդի տեխնոլոգիայի, սննդամթերքի արտադրության, քիմիայի, կենսաբանության, կենսատեխնոլոգիայի կամ հարակից ոլորտում։
  • Ցանկալի է առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ արտադրական կամ սննդի տեխնոլոգիայի ոլորտում (սկսնակ մասնագետների դիմումները նույնպես կդիտարկվեն)։
  • Սննդի արտադրության տեխնոլոգիական գործընթացների վերաբերյալ գիտելիքներ։
  • MS Office ծրագրերի իմացություն։
  • Վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման կարողություն։
  • Սովորելու և մասնագիտական զարգանալու պատրաստակամություն։
  • Պատասխանատվության բարձր զգացում, կազմակերպվածություն և թիմում աշխատելու ունակություն։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային գրաֆիկ՝ հինգօրյա աշխատանքային շաբաթ (երկուշաբթի–ուրբաթ)
  • Աշխատանքային ժամեր՝ 09:00–18:00
Ընկերության մասին
address
Հասցե
Կոտայքի մարզ, ք. Աբովյան
address
Աշխատակիցների քանակ
151-500
Phone
Հեռ.
095771771

Ապաչի բրենդի նախապատմությունը սկսվում է 2018 թվականից, երբ որոշվեց հայկական բարձրորակ արտադրանքին հաղորդել նոր շունչ՝ բրենդավորելով և ներկայացնելով սպառողին։ Ի սկզբանե Ապաչին սպառողին ներկայանում էր միայն կրեկերով, որոնք ունեն 4 համ։Հաշվի առնելով սպառողների պահանջարկը և վստահությունը՝ ընկերությունը օր օրի թարմացնում է ապրանքատեսականին՝ այսօր արդեն ներկայանալով ավելի քան 7 անուն արտադրանքով՝ կրեկերներ, ձողիկներ, արևածաղկի սերմեր,չիպսեր, գետնանուշ, սուրճեր և թխվածքաբլիթ։ Այժմ ընկերության արտադրանքը ներկայացված է ինչպես հայկական, այնպես էլ ռուսական և ամերիկյան շուկաներում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free meals
Անվճար սնունդ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում