Կրտսեր Պրոդուկտ Մենեջեր
«Բեկոն Պրոդուկտ» ՍՊԸ
Bacon Product-ը փնտրում է նախաձեռնող, վերլուծական մտածողությամբ և զարգանալու ցանկություն ունեցող Կրտսեր Պրոդուկտ Մենեջերի, ով կմիանա մեր թիմին և քայլ առ քայլ կզարգանա պրոդուկտի կառավարման ոլորտում։
Այս հաստիքը նախատեսված է նաև այն թեկնածուների համար, ովքեր դեռևս չունեն Product Management ոլորտում մեծ փորձ, բայց ցանկանում են մասնագիտանալ այս ուղղությամբ։
Կարող են դիմել նաև վերջին կուրսի ուսանողները։
Հիմնական գործառույթներ
Սկզբնական փուլում՝ սովորելու և փորձ ձեռք բերելու ընթացքում
- Շուկայի և մրցակիցների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման և ուսումնասիրության իրականացում,
- Շուկայում առկա պրոդուկտների, նոր առաջարկների և սպառողների նախասիրությունների վերաբերյալ տեղեկատվության ուսումնասիրություն,
- Հաճախորդների, վաճառքի թիմերի և այլ բաժինների կողմից ստացված կարծիքների հավաքագրում և համակարգում,
- Պրոդուկտների վերաբերյալ տվյալների, տեղեկատվության և հետազոտության արդյունքների ամփոփում,
- Նոր և գործող պրոդուկտների զարգացման նախագծերում աջակցություն,
- Նոր պրոդուկտների թողարկման գործընթացի տարբեր փուլերում ներգրավվածություն,
- Պրոդուկտների փաթեթավորման, պիտակների և թաղանթների փոփոխությունների նախագծերի իրականացմանն աջակցություն,
- Անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրում և համապատասխան բաժիններին տրամադրում,
- Պրոդուկտների համտեսների կազմակերպմանն աջակցություն, արդյունքների ամփոփում և արձանագրությունների կազմում,
- Պրոդուկտների վերաբերյալ հաշվետվությունների և պրեզենտացիաների պատրաստում,
- Առաջադրանքների և նախագծերի ընթացքի վերահսկմանն ու թարմացմանն աջակցություն,
- Ակտիվ համագործակցություն հարակից բաժինների հետ՝ նախագծերի իրականացման շրջանակներում,
- Product Manager-ի կողմից իրականացվող աշխատանքների ուսումնասիրություն և աջակցություն առօրյա գործընթացներում։
Փորձ ձեռք բերելուց և մասնագիտական զարգացումից հետո
Աշխատանքի ընթացքում անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները ձեռք բերելուց հետո կրտսեր պրոդուկտ մենեջերին աստիճանաբար կվստահվեն ավելի մեծ պատասխանատվություն և ինքնուրույնություն՝
- Շուկայի և մրցակցային դաշտի ուսումնասիրությունների ինքնուրույն իրականացում և արդյունքների ներկայացում,
- Հաճախորդների և ներքին թիմերի հետադարձ կապի վերլուծություն և բարելավման առաջարկների ներկայացում,
- Նոր և գործող պրոդուկտների զարգացման նախագծերի առանձին փուլերի ինքնուրույն համակարգում,
- Նոր պրոդուկտի ստեղծման և շուկա թողարկման գործընթացում ավելի մեծ ներգրավվածություն՝ գաղափարից մինչև թողարկում,
- Փաթեթավորման, պիտակների և այլ պրոդուկտային նյութերի փոփոխությունների նախագծերի համակարգում,
- Գործող պրոդուկտների վերաբերյալ ընթացակարգերի և պահանջների պահպանման վերահսկողություն,
- Նոր պրոդուկտների և գործող պրոդուկտների կատարելագործման վերաբերյալ առաջարկների ձևավորում,
- Գնագոյացման գործընթացի համար անհրաժեշտ տվյալների վերլուծություն և առաջարկների նախապատրաստում,
- Գնառաջարկների և պրոդուկտների վերաբերյալ անհրաժեշտ նյութերի ինքնուրույն պատրաստում,
- Պրոդուկտների համտեսների կազմակերպում, արդյունքների վերլուծություն և հետագա քայլերի առաջարկում,
- Նախագծերի ժամկետների և ընթացքի վերահսկում, անհրաժեշտության դեպքում համապատասխան բաժինների հետ հետագա քայլերի համակարգում,
- Պրոդուկտների նախագծերի ընթացիկ կարգավիճակի վերաբերյալ հաշվետվությունների պատրաստում և ներկայացում անմիջական ղեկավարին։
Պարտադիր պահանջներ
- Բարձրագույն կրթություն կամ բարձրագույն կրթություն ստանալու ընթացք՝ մարքեթինգի, տնտեսագիտության, բիզնեսի կառավարման, սոցիոլոգիայի կամ հարակից ոլորտներում,
- Վերջին կուրսի ուսանողները նույնպես կարող են դիմել,
- Հայերեն լեզվի գերազանց իմացություն,
- Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն,
- Excel-ով աշխատելու բազային հմտություններ,
- Տեղեկատվություն հավաքագրելու, համակարգելու և վերլուծելու կարողություն,
- Պրեզենտացիաներ պատրաստելու բազային հմտություններ,
- Կազմակերպվածություն և առաջադրանքները սահմանված ժամկետներում կատարելու կարողություն,
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ,
- Թիմում աշխատելու և տարբեր բաժինների հետ արդյունավետ հաղորդակցվելու կարողություն,
- Նոր գիտելիքներ արագ յուրացնելու և մասնագիտական զարգանալու ցանկություն։
Կլինի առավելություն
- Մարքեթինգի, Product Management-ի կամ Project Management-ի վերաբերյալ դասընթացների մասնակցություն,
- Product Management կամ Project Management ոլորտում նախնական փորձ՝ աշխատանքի, պրակտիկայի, ստաժավորման կամ ուսումնական նախագծերի շրջանակում,
- Agile-ի վերաբերյալ բազային գիտելիքներ,
- Asana, Trello, Jira, ClickUp, Bitrix կամ այլ առաջադրանքների/նախագծերի կառավարման գործիքների հետ ծանոթություն,
- Շուկայի ուսումնասիրության կամ տվյալների վերլուծության հետ կապված փորձ։
Մենք առաջարկում ենք
- Անսահման հնարավորություններ մասնագիտական աճի և զարգացման համար,
- Հնարավորություն աշխատելու արագ փոփոխվող միջավայրում, որտեղ կզարգացնես արագ ադապտացվելու և ճկունություն դրսևորելու քո կարողությունները,
- Դրական և, ինչպես մեր Գործադիր տնօրենն է սիրում ասել՝ «լուսավոր» աշխատանքային միջավայր,
- Անվճար ճաշային ընդմիջում,
- Անվտանգ և հարմարավետ տրանսպորտ՝ դեպի գործարան և ետ,
- Կատարողականի գնահատման և աշխատավարձի վերանայման հստակ և թափանցիկ համակարգ,
- Մասնագիտական աճի հնարավորություն՝ աստիճանաբար ստանձնելով ավելի մեծ պատասխանատվություն և ներգրավվելով պրոդուկտների զարգացման իրական նախագծերում։
«ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» ընկերությունը հիմնադրվել է 1995թ. և զբաղվում է մսամթերքի և կիսաֆաբրիկատների արտադրությամբ: Գործունեությունը սկսելով փոքր արտադրամասում՝ ընկերությունը ժամանակի ընթացքում ընդարձակվել է և այսօր գործում է ժամանակակից, միջազգային ստանդարտներին համապատասխան մասնաշենքում: