Կրտսեր իրավաբան / Ընկերության ներկայացուցիչ
«Թել-Սել» ԲԲԸ
Նկարագրություն
Telcell ընկերությունը փնտրում է իրավաբան/ներկայացուցիչ, ով կմիանա թիմին և կապահովի ընկերության իրավական գործընթացների արդյունավետ իրականացումը՝ ինչպես փաստաթղթային աշխատանքներում, այնպես էլ պետական մարմիններում ընկերության շահերի ներկայացման շրջանակում։
Պարտականություններ
- Կազմել, մշակել և խմբագրել ներքին իրավական ակտեր, արձանագրություններ, դիմումներ, հարցումներ և այլ իրավական փաստաթղթեր,
- Ապահովել իրավական փաստաթղթերի շրջանառությունը և պատրաստել համապատասխան հաշվետվություններ,
- Պատրաստել պատասխաններ պետական մարմիններից և առևտրային կազմակերպություններից ստացված հարցումներին,
- Ներկայացնել ընկերության շահերը ՀՀ պետական մարմիններում, այդ թվում՝ ոստիկանությունում, քննչական կոմիտեում և դատարաններում,
- Մասնակցել քրեական գործերին, ներկայացնել ընկերության շահերը, ներառյալ գույքային հայցերի ներկայացում և դրանց ընթացքի վերահսկում,
- Ստանալ, ուսումնասիրել և մշակել քրեական գործերին առնչվող փաստաթղթեր (քաղվածքներ, պատճեններ և այլն),
- Կատարել այլ իրավաբանական գործառույթներ՝ ըստ անհրաժեշտության։
Պահանջներ
- Բարձրագույն իրավաբանական կրթություն,
- ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի իմացություն,
- Համակարգչային գրագիտություն,
- Ժամկետներում և բազմաբնույթ առաջադրանքների պայմաններում արդյունավետ աշխատելու ունակություն,
- Թիմում աշխատելու կարողություն։
Անձնական հմտություններ
- Պատասխանատվության զգացում,
- Ազնվություն և նվիրվածություն,
- Գաղտնի տեղեկատվության պահպանման ունակություն,
- Սթրեսակայունություն և ճնշման տակ աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկը՝ շաբաթական 3 աշխատանքային օր, ժամը 10:00-ից մինչև 17:00։ Գրաֆիկը կարող է համաձայնեցվել գործատուի և աշխատակցի միջև՝ փոխադարձ պայմանավորվածությամբ՝ կազմակերպության աշխատանքային կարիքներից ելնելով։
Telcell-ը առաջատար դիրքեր է զբաղեցնում Հայաստանի վճարահաշվարկային շուկայում 2007-ից սկսած։ Ընկերությունն ունի 350-ից ավելի աշխատակից, ովքեր միասին զարգացնում են բրենդի պրոդուկտները։
Ինչով ենք մենք զբաղվում
Telcell-ը վճարահաշվարկային ծառայություններ մատուցող էկոհամակարգ է, որի հիմնական պրոդուկտներից մեկը Telcell Wallet հավելվածն է։ Մենք այն անընդհատ բարելավում ենք, որպեսզի օգտատերերը ծառայությունների ամբողջական սպեկտր ստանան։
Էկոհամակարգի զարգացման համար մեծ նշանակություն ունեն նաև մյուս ենթաբրենդները՝ BON by Telcell, Telcell Business, Telcell Terminal, Telcell Market (գործընկեր), Telcell Inkasatsia (գործընկեր)։ Պրոդուկտներն անընդհատ ավելանում են, և աշխատանքը դրանից էլ ավելի հետաքրքիր է դառնում։