Կրտսեր իրավաբան
SPS Cigaronne LLC
Նկարագրություն
Մեր թիմը փնտրում է պատասխանատու և նախաձեռնող կրտսեր իրավաբանի, ով ունի աշխատանքային փորձ մտավոր սեփականության ոլորտում և ցանկանում է շարունակել իր մասնագիտական զարգացումը։
Պարտականություններ
- իրականացնել մտավոր սեփականության օբյեկտների (ապրանքային նշաններ, արդյունաբերական նմուշներ/դիզայն և այլն) գրանցման հայտերի պատրաստում և ներկայացում Հայաստանի Հանրապետության, միջազգային (ըստ հանձնարարության) և այլ պետությունների գրանցման մարմիններ,
- մտավոր սեփականության օբյեկտների գրանցումների, պաշտպանության համար առարկությունների, պատասխանների դիմումների, գրությունների և այլ փաստաթղթերի նախագծերի կազմում,
- մտավոր սեփականության օբյեկտների վերաբերյալ տեղեկատվության որոնման և վերլուծության իրականացում,
- մտավոր սեփականության օբյեկտների հաշվառման իրականացում,
- ընթացիկ գործերի վարման և փաստաթղթաշրջանառության կազմակերպման իրականացում,
- գործընկեր կազմակերպությունների, մասնագետների, այլ մասնավոր և պետական մարմինների հետ գրագրության և այլ ձևաչափերով հաղորդակցման իրականացում,
- անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում։
Պահանջներ
- բարձրագույն իրավաբանական կրթություն,
- մտավոր սեփականության իրավունքի ոլորտի օրենսդրության տիրապետում,
- հայերենի գերազանց իմացություն, անգլերենի և/կամ ռուսերենի իմացություն,
- MS Office ծրագրերի իմացություն,
- հանձնարարությունների ժամանակին և հստակ կատարում,
- ուշադրություն մանրուքներին, պատասխանատվության բարձր զգացում և կազմակերպվածություն,
- մասնագիտական և վարչարարական ունակությունների զարգացման և կատարելագործման ունակություն,
- փաստաթղթերի հետ աշխատելու ունակություն,
- թիմում փոխահարաբերությունների և ընդհանուր վարքագծի էթիկայի պահպանում,
- թիմային աշխատանք իրականացնելու և թիմի մյուս անդամների հետ համագործակցելու ունակություն։
«ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին Երևանում, Հայաստան: Այն մասնավոր ընկերություն է, որը զբաղվում է բարձրորակ ծխախոտի արտադրությամբ և վաճառքով: «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը գրանցել է մի շարք միջազգային արտոնագրային օրենսդրությամբ պաշտպանված տեխնոլոգիական նորարարություններ ծխախոտային արդյունաբերության մեջ:
Ընկերության հիմնադրման հիմքում ընկած է այնպիսի սիգարետների ստեղծման սկզբունքը, որոնք գերազանցում են մինչ այդ ընդունված որակի չափանիշները, բավարարում են հիգիենիկ քմահաճ պահանջները և միշտ տարբերվում են օրիգինալ դիզայնով: «ՍՊՍ Սիգարոն»-ի մայր ընկերությունը Cigaronne International LTD-ն է, որը գործում է Լոնդոնում, Մեծ Բրիտանիա:
2000 թվականին «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը աշխարհին ներկայացրեց սիգարետի նոր ապրանքանիշ՝ յուրահատուկ ֆիլտր-ծխափողով: Սիգարետների արտադրության մեջ օգտագործվում էին աշխարհահռչակ պլանտացիաների լավագույն ծխախոտատեսակները։
Հիմնադրումից ի վեր «ՍՊՍ Սիգարոն» ընկերությունը համագործակցում է աշխարհի առաջատար առևտրային և արդյունաբերական ընկերությունների հետ՝ հումքի, արտադրության ու լաբորատոր՝ հատուկ պատվերով պատրաստված սարքավորումների մատակարարման համար,որոնք ապահովում են արտադրական սահուն և դինամիկ գործընթացը։