Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Կրտսեր հաշվապահ

HR solutions Armenia LLC

Աշխատավայր` Աջափնյակ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում, Սկսնակ
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ
Վերջնաժամկետ`
23.07.2026

ք. Երևան, Գևորգ Չաուշի փողոց 11/5 | Լրիվ դրույք | Երկուշաբթի-Ուրբաթ

HR Solutions Armenia-ն իր գործընկեր` Albatross Relocation միջազգային կազմակերպության համար փնտրում է նորավարտ, ակտիվ և սովորելու բարձր ձգտումով Կրտսեր հաշվապահների՝ ովքեր կաջակցեն ընկերության ֆինանսական թիմին առօրյա բոլոր հաշվապահական գործառույթներում։

Albatross Relocation LLC-ն միջազգային գործունեություն իրականացնող ընկերություն է, որը մասնագիտացած է ռելոկացիոն ծառայությունների, օտարերկրյա բնակության թույլտվությունների (ՎՆԺ), քաղաքացիության ձևակերպման, ինչպես նաև արտերկրում բիզնեսի հիմնադրման և իրավաբանական ուղեկցման ոլորտներում։

Մասնագիտական պահանջներ

  • Բարձրագույն կրթություն հաշվապահության, ֆինանսների կամ հարակից ոլորտում
  • Հաշվապահական դասընթացներին մասնակցությունը կդիտվի որպես առավելություն
  • Ռուսերենի լավ իմացություն (ընկերության ներքին հաղորդակցման լեզուն ռուսերենն է)
  • ՀԾ հաշվապահական համակարգի և նմանատիպ ծրագրերի իմացություն
  • Microsoft Office-ի, մասնավորապես Excel-ի տիրապետում
  • Սովորելու ձգտում
  • Պատասխանատվության բարձր զգացում

Հավելյալ նշումներ

Սույն հաստիքի համալրումը իրականացվում է HR Solutions Armenia LLC-ի կողմից, որը իրականացնում է Albatross Relocation LLC-ի համար համապատասխան թեկնածուների ընտրության, գնահատման և ներկայացման ամբողջ գործընթացը՝ ապահովելով մասնագիտական և օբյեկտիվ համալրում։

Եթե Ձեզ հետաքրքրում է ոչ թե պարզապես հերթական աշխատանք, այլ հնարավորություն՝ սովորելու և զարգանալու արագ աճող միջազգային ընկերությունում և պրոֆեսիոնալ թիմում, ապա շտապեք ուղարկել Ձեր CV-ն:

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
+374 55 540588

HR Solutions Armenia LLC ընկերությունը հանդիսանում է Հայաստանում մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում առաջատար կազմակերպություններից մեկը: Մենք տրամադրում ենք ամբողջական HR լուծումներ, որոնք ներառում են աշխատակիցների հավաքագրում, կարիերայի կառավարում, թրեյնինգներ, աշխատակիցների արդյունավետության գնահատում, ինչպես նաև կազմակերպության մշակույթի և թիմային աշխատանքի բարելավում:

Մեր մասնագետները ի վիճակի են հասկանալու յուրաքանչյուր հաճախորդի պահանջներն ու առանձնահատկությունները՝ առաջարկելով անհատական մոտեցում և լավագույն պրակտիկաներ: Մենք աշխատում ենք տարբեր ոլորտներում և վայելում մեր հաճախորդների վստահությունը՝ ապահովելով բարձր որակ և արդյունք:

HR Solutions Armenia LLC ընկերությունը նպատակ ունի օգնել կազմակերպություններին ստեղծելու արդյունավետ և նվիրված թիմեր՝ օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներ, փորձառու մասնագետների աջակցությամբ և HR ոլորտի լավագույն ռազմավարությունները:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Family medical insurance
Բժշկական ապահովագրություն ընտանիքի համար
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում