Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Հաշվապահություն, Աուդիտ, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
28.06.2026

Նկարագրություն

«Փարվանյան Քոնսալթինգ» խորհրդատվական ընկերությունը աշխատանքի է հրավիրում կրտսեր հաշվապահների։

«Փարվանյան Քոնսալթինգ» ընկերությունն իր գործունեության 13 տարիների ընթացքում հասցրել է ունենալ մեծ ձեռքբերումներ և վստահելի գործընկերներ ոչ միայն հայաստանյան, այլ միջազգային շուկաներում և եթե դու փնտրում ես աշխատանք, որը կտա քեզ մեծ հնարավորություններ և արտոնություններ ապա կարող ես դիմել հեց մեզ։

Պարտականություններ

Խմբի կրտսեր հաշվապահը Ընկերության կողմից իրավաբանական անձանց և (կամ) ֆիզիկական անձանց (այսուհետ՝ Պատվիրատու) մատուցվող հաշվապահական ծառայությունների (այսուհետ՝ Ծառայություններ) պայմանագրերի շրջանակներում պետք է իրականացնի հետևյալ գործառույթներն ու գործառնությունները՝

  • Խմբի ղեկավարի և ավագ հաշվապահի բանավոր և գրավոր հանձնարարությունների իրականացում,
  • հաշվապահական և հարկային ավտոմատացված համակարգերում ձևակերպումների և գրանցումների իրականացում,
  • իր անմիջական գործառույթների շրջանակներում Պատվիրատուների հետ հաղորդակցության ապահովում,
  • թղթային և էլեկտրոնային համապատասխան փաստաթղթաշրջանառության վարում, պահպանում,
  • հաշվապահական հաշվառման վարում՝ կրնկակի գրանցման եղանակով՝ գործող հաշվային պլանին համապատասխան,
  • ստացված հաշվարկային փաստաթղթերի ստուգման, Պատվիրատուի կողմից համաձայնություն տալու դեպքում հաստատման և հաշվառման աշխատանքների իրականացում,
  • սկզբնական փաստաթղթերի կազմում, ընդունում, ստուգում, ձևակերպում, փաստաթղթավորում ինչպես նաև դրանց հերթական հաշվառում,
  • բանկային փոխանցումների հետ կապված համապատասխան ձևակերպումների իրականացում ՀԾ հաշվապահական ծրագրում,
  • դրամարկղային միջոցների (կանխիկ դրամի) շարժի հաշվապահական և համապատասխան համակարգերի ձևակերպումների իրականացում՝ առանց հաստատման,
  • վաճառքների ծրագրային ձևակերպումների իրականացում,
  • ապրանքանյութական արժեքների հաշվառում,
  • Պատվիրատուների աշխատակիցների աշխատանքային փաստաթղթերի նախապատրաստում,
  • Պատվիրատուների աշխատակիցների աշխատանքի ընդունման և աշխատանքից ազատման հայտ(եր)ի ներկայացում համապատասխան մարմնին և ՀԾ-ում ձևակերպում,

Պահանջներ

  • Համապատասխան ոլորտի կրթություն

  • Մինչև 1 տարվա աշխատանքային փորձ

  • Համակարգչային գիտելիքներ` MS Word, Excel,
  • Հաշվապահական և հարկային ավտոմատացված համակարգերին տիրապետելու հմտություններ և (կամ) դրանք արագ սովորելու հմտություններ,
  • Գիտելիքները գործնականում կիրառելու կարողություն և վերլուծական մտածողություն:

Հավելյալ նշումներ

Ընկերությունը տրամադրում է՝

  • Մասնագիտական ապահովագրություն, վերահսկողության և պատասխանատվության հստակ մեխանիզմներ,
  • Մասնագիտական կարողությունների մշտական զարգացման հնարավորություն,
  • Եռամսյակային բոնուսներ ստանալու հնարավորություն,
  • Հավելյալ վճարովի արձակուրդի օրեր։

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5-օրյա աշխատանքային գրաֆիկով երկուշաբթի-ուրբաթ 09։00-ից 18։00։

Բոլոր արտոնությունները և փոխհատուցումները կքննարկվեն հարցազրույցի ժամանակ։

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Ազատության պողոտա, 24/17
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
012993333

«Փարվանյան քոնսալթինգ»- ի հիմքում ընկած է, առաջին հերթին, մարդակենտրոնությունը,-ասում է «Փարվանյան քոնսալթինգ»- ի գլխավոր տնօրեն՝ Մհեր Փարվանյանը։

Մեր նպատակներն են՝

  • Որակյալ ծառայությունների մատուցում` ոլորտի զարգացմանը համահունչ,
  • Որակյալ կադրերի ներգրավում,
  • Հաճախորդների ցանցի ընդլայնում,
  • Կազմակերպության բրենդի շարունակական զարգացում,
  • Հաճախորդների դրական արձագանքի մշտական առկայություն։
Տեսնել ավելին
Առավելություններ
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Company car
Ծառայողական մեքենա
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Stock units
Ընկերության բաժնետոմսեր
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում