Կրտսեր հաշվապահ՝ 1C-ի իմացությամբ
Արդիս ՍՊԸ
Նկարագրություն
Ապահովել ընկերության հաշվապահական գործառնությունների ճշգրիտ և ժամանակին արտացոլումը 1C հաշվապահական ծրագրում, սկզբնական հաշվապահական փաստաթղթերի պատշաճ վարումը և հաշվապահական տվյալների ամբողջականությունն ու համապատասխանությունը։
Պարտականություններ
1. Հաշվապահական 1C ծրագրի վարում
- Վարել ընկերության հաշվապահական գործառնությունները 1C ծրագրում։
- Ժամանակին և ճշգրիտ մուտքագրել համապատասխան հաշվապահական տվյալները։
- Իրականացնել տվյալների փոխանակումը 1С Առևտուր ծրագրից դեպի 1C հաշվապահություն ծրագիր, ստուգել փոխանակված տվյալների ամբողջականությունը, ճշգրտությունը, համապատասխանեցնել տվյալները հաշվապահական հաշվառման ձևակերպման պահանջներին, ուղղել անճշտությունները։
- Հետևել 1C-ում առկա տվյալների ճշգրտությանը և ամբողջականությանը։
- Բացահայտել և ուղղել տվյալների մուտքագրման ընթացքում առաջացած անհամապատասխանությունները։
2. Սկզբնական հաշվապահական փաստաթղթերի վարում
- Ստանալ, ստուգել և մշակել սկզբնական հաշվապահական փաստաթղթերը։
- Ստուգել հաշիվ-ապրանքագրերի, հարկային հաշիվների, ակտերի և այլ փաստաթղթերի տվյալների ճշտությունը։
- Ապահովել փաստաթղթերի համապատասխանությունը 1C ծրագրում գրանցված տվյալներին։
- Համակարգել և արխիվացնել հաշվապահական փաստաթղթերը։
3. Ապրանքային հաշվառման աջակցություն
- Հետևել 1C-ում ապրանքային շարժի ճիշտ արտացոլմանը։
- Համադրել պահեստային և հաշվապահական տվյալները։
- Մասնակցել գույքագրման արդյունքների մշակմանը և տարբերությունների ճշտմանը։
- Անհրաժեշտության դեպքում համագործակցել պահեստի, վաճառքի և լոգիստիկայի աշխատակիցների հետ՝ տվյալների ճշտման նպատակով։
5. Հաշվապահական թիմի աջակցություն
- Աջակցել ֆինանսական տնօրենին ընթացիկ հաշվապահական աշխատանքներում։
- Պատրաստել անհրաժեշտ տվյալներ, քաղվածքներ և հաշվետվություններ 1C-ից։
- Կատարել անմիջական ղեկավարի կողմից տրված՝ պաշտոնի շրջանակում այլ աշխատանքային հանձնարարություններ։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն՝ ֆինանսների, հաշվապահության կամ հարակից ոլորտում։
- 1C հաշվապահական ծրագրի իմացություն և գործնական կիրառման կարողություն։
- Excel-ի իմացություն։
- Հաշվապահական հիմնական սկզբունքների և սկզբնական փաստաթղթաշրջանառության իմացություն։
- Հաշվապահական ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է, սակայն կրտսեր հաշվապահի համար կարող են դիտարկվել նաև քիչ փորձ ունեցող թեկնածուներ։
- Թվերի և մեծ ծավալի տվյալների հետ ուշադիր աշխատելու կարողություն։
- Ճշտապահություն, պատասխանատվություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն։
- Սահմանված ժամկետները պահպանելու և թիմում աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
6-օրյա գրաֆիկ
2010 թ-ից առ այսօր Ardis-ը հայաստանյան շուկայում առաջատար դիստրիբյուտորական ընկերություններից մեկն է:
Ընկերությունը հպարտորեն ներկայացնում է միջազգային հանրահայտ ապրանքանիշեր, այդ թվում՝ ֆրանսիական Lactalis ընկերության President, Galbani, Lactel, Societe, Dolce ապրանքատեսակները, իտալական Irca, բելգիական Veliche, ավստրիական Backaldrin, բուլղարական Cremio և այս ցուցակը ամեն անգամ թարմացվում է նորանոր անուններով։
Որակի և գերազանցության հանձնառությամբ Ardis-ը Հայաստանում սպառողներին կապում է համաշխարհային առաջատար բրենդերի բարձրակարգ ապրանքների հետ՝ ընդլայնելով տեղական շուկան, ինչպես մանրածախ, այնպես էլ նիշային առևտրի ոլորտներում՝ բացառիկ առաջարկներով: