Կրտսեր ֆինանսիստ (Junior Finance Specialist)
Free Style Group
Նկարագրություն
Կազմակերպությանն անհրաժեշտ է Կրտսեր ֆինանսիստ։
Հիմնական պարտականություններ
-
Ընկերության ֆինանսական տվյալների հավաքագրում, համակարգում և մշակում։
-
Ֆինանսական փաստաթղթերի, հաշիվների և հաշվետվությունների նախնական ստուգում։
-
Եկամուտների և ծախսերի վերաբերյալ տվյալների գրանցում և վերահսկում։
-
Ֆինանսական գործարքների և վճարումների վերաբերյալ տեղեկատվության մշակում։
-
Բանկային քաղվածքների և ֆինանսական տվյալների համադրում։
-
Ֆինանսական հաշվետվությունների և վերլուծությունների պատրաստման գործընթացում աջակցություն։
-
Բյուջեի կատարման վերահսկման և ֆինանսական շեղումների բացահայտման գործընթացում աջակցություն։
-
Պարբերական ֆինանսական հաշվետվությունների պատրաստման համար անհրաժեշտ տվյալների հավաքագրում և համակարգում։
-
Ընկերության խանութների շրջանառության, ծախսերի և դրամական հոսքերի վերաբերյալ տվյալների հավաքագրում և համադրում։
-
Ֆինանսական բաժնի ընթացիկ աշխատանքային գործընթացներում աջակցություն։
-
Անհրաժեշտության դեպքում այլ բաժինների հետ ֆինանսական հարցերի շուրջ համագործակցություն։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
-
Բարձրագույն կրթություն ֆինանսների, տնտեսագիտության կամ հաշվապահության ոլորտում։
-
MS Excel-ի լավ իմացություն։
-
Թվային տվյալների հետ աշխատելու և վերլուծական մտածողության կարողություն։
-
Ֆինանսական փաստաթղթերի հետ աշխատելու հմտություն։
-
Ուշադրություն մանրուքների նկատմամբ և ճշգրտություն։
-
Պատասխանատվության բարձր զգացում և կազմակերպվածություն։
-
Թիմում աշխատելու և արդյունավետ հաղորդակցվելու հմտություններ։
-
Ֆինանսական ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է, բայց պարտադիր չէ։
Լեզուների իմացություն
-
Հայերենի գերազանց իմացություն։
-
Անգլերենի և ռուսերենի պարտադիր իմացություն՝ գրավոր և բանավոր հաղորդակցման մակարդակով։
Ցանկալի լրացուցիչ գիտելիքներ
-
Հաշվապահական կամ ֆինանսական ծրագրերի իմացություն։
-
Ֆինանսական հաշվետվությունների կազմման սկզբունքների վերաբերյալ գիտելիքներ։
-
Բյուջետավորման և ֆինանսական պլանավորման գործընթացների վերաբերյալ ընդհանուր պատկերացում։
Free Style ընկերությունը միջազգային ընկերություն է,որը հիմնադրվել է 2020 թվականին։ Ընկերությունը ներկայացնում է մի շարք աշխարհահռչակ բրենդներ ինչպիսիք են Levi's, Puma, Cole Haan, Jack&Jones, New Balance, Lee Wrangler, Match:
Մենք ունենք մասնաճյուղեր տարբեր առևտրի կենտրոններում (Dalma mall, Yerevan mall, Mega mall, Magic mall, Rio mall, Metronom Shoping center) և Հյուսիսային պողոտայում: