Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Կրտսեր էլեկտրատեխնիկ-ինժեներ

Tumo Center for Creative Technologies

Աշխատավայր` Աջափնյակ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Տեղեկատվական Տեխնոլոգիաներ, Ծրագրավորում
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
31.07.2026

Թիմի մասին

Թումոյի Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) թիմը պատասխանատու է կազմակերպության տեխնոլոգիական ենթակառուցվածքի անխափան աշխատանքի ապահովման համար՝ աջակցելով ինչպես թիմի ամենօրյա գործունեությանը, այնպես էլ՝ ուսումնական գործընթացին։ Թիմը սպասարկում և տրամադրում է տեխնիկական աջակցություն ուսանողներին, աշխատակիցներին և կենտրոններին՝ համակարգելով Թումո սարքավորումները, ցանցերը և բոլոր համակարգերի ավտոմատացումները։

Թումոն աշխատում է ուսանողների անձնական տվյալների հետ, այդպիսով՝ լիովին հետևում է Տվյալների պաշտպանության ընդհանուր կանոնակարգի (GDPR) պահանջներին՝ ապահովելով, որ բոլոր տվյալները հավաքագրվեն, պահպանվեն և մշակվեն միջազգային գաղտնիության և տվյալների պաշտպանության չափանիշներին համապատասխան։

Հաստիքի մասին

Մենք փնտրում ենք նախաձեռնող և պատասխանատու կրտսեր մասնագետի, ով կաջակցի ինժեներական թիմին ցածր լարման համակարգերի նախագծման, տեղադրման և սպասարկման աշխատանքներում։

Հիմնական պարտականություններ

  • Աջակցել Սմարթ համակարգերի և ավտոմատացումների (Smart Systems & Automation) թիմին ցածր լարման համակարգերի տեղադրման և սպասարկման աշխատանքներում

  • Իրականացնել օբյեկտների զննումներ՝ անհրաժեշտ տվյալներ հավաքագրելու և համոզվելու, որ համակարգերը համապատասխանում են նախագծային պահանջներին

  • Աջակցել համակարգերում առաջացած խնդիրների հայտնաբերմանն ու լուծմանը (troubleshooting)

  • Համագործակցել թիմի անդամների հետ՝ նախագծերի պատշաճ և ժամանակին իրականացման նպատակով

  • Վարել նախագծերի հետ կապված բոլոր աշխատանքների ճշգրիտ փաստաթղթավորումը և հաշվառումը

  • Տրամադրել տեխնիկական աջակցություն և մասնակցել սարքավորումների կարգավորմանը

Համակարգերի շահագործում և աջակցություն

  • Մուտքի վերահսկման համակարգ (Access Control)

    1. Տրամադրել մուտքի քարտեր և սպասարկել վերահսկման համակարգերը

  • ԱՏՍ (PABX) հեռախոսային համակարգ

    1. Աջակցել զանգերի կենտրոնի թիմի աշխատանքին

    2. Ապահովել ներքին և միջազգային հեռախոսազանգերի համակարգի անխափան աշխատանքը

  • Լուսավորության համակարգ

    1. Ապահովել լուսավորության համակարգի անխափան աշխատանքը

    2. Կարգավորել ժամանակաչափերը (timers) և լուսավորության համակարգը տարբեր միջոցառումների համար

  • Ոռոգման համակարգ

    1. Փոխարինել և կարգավորել ոռոգման համակարգի սարքավորումները

  • Տեսահսկման համակարգ (Camera System)

    1. Իրականացնել տեսախցիկների տեղադրումը և ծրագրավորումը

Պահանջվող որակավորումներ և փորձ

  • Էլեկտրատեխնիկայի կամ այլ համապատասխան ոլորտի բակալավրի աստիճան

  • Ցածր լարման համակարգերի (օրինակ՝ անվտանգություն, հրդեհային ազդարարման համակարգ, աուդիովիզուալ համակարգեր) ոլորտներում հիմնական գիտելիքներ

  • Խնդիրների լուծման լավ հմտություններ

  • Թիմային աշխատանքում արդյունավետ համագործակցելու կարողություն

  • Նոր տեխնոլոգիաներ սովորելու պատրաստակամություն

  • Անգլերենի տիրապետման միջին մակարդակ

  • Աշխատանքային փորձ կամ պրակտիկա համապատասխան ոլորտում

  • Էլեկտրատեխնիկայի հիմնական սկզբունքների իմացություն

Արտոնություններ

  • Բժշկական ապահովագրություն և զեղչ՝ ճանապարհորդական ապահովագրության համար

  • Աջակցություն աշխատանքային թույլտվության ստանալու և բանկային հաշիվ բացելու հարցում

  • Նոր տարվա լրացուցիչ արձակուրդային օրեր՝ հունվարի 3-ին, 4-ին և 5-ին

  • 5 լրացուցիչ արձակուրդային օրեր

  • Ծննդյան օրվա արձակուրդ

Հավելյալ նշումներ՝

Աշխատանքային գրաֆիկ ՝ Երկ- Ուրբաթ 09:30- 18:30\ 10:00-19:00\ 10:30-19:30

Աշխատանքը ենթադրում է գործուղումներ Հայաստանի տարածքում

Ընկերության մասին
address
Հասցե
Հալաբյան/16
Phone
Հեռ.
+374 10 39 84 13

Թումոն անվճար արտադպրոցական ծրագիր է՝ նախատեսված 12-18 տարեկան պատանիների համար։ 2011-ին առաջին կենտրոնի բացումից ի վեր Հայաստանում գործում են Թումո կենտրոններ Երևանում, Դիլիջանում, Գյումրիում, Կողբում և Կապանում։

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե

Աշխատանքային գրաֆիկ ՝ Երկ- Ուրբաթ 09:30- 18:30\ 10:00-19:00\ 10:30-19:30: Պատրա՞ստ եք աշխատել այս գրաֆիկով։ *

Այս դաշտը պարտադիր է

Աշխատանքը ենթադրում է գործուղումներ Հայաստանի տարածքում: Պատրա՞ստ եք գործուղվել մարզեր։ *

Այս դաշտը պարտադիր է

Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում