
Կրտսեր բիզնես խորհրդատու
Քրոու ընդ Ասատրյանս ՍՊԸ
Նկարագրություն
Crowe and Asatryans LLC ընկերությունը փնտրում է փորձառու, եռանդուն և մոտիվացված կրտսեր բիզնես խորհրդատուի մեր թիմին միանալու համար։
Պարտականություններ
- Ստեղծել տարբեր վերլուծական մոդելներ՝ կապված նախագծերի հետ,
- Կազմել հաշվետվություններ և ներկայացնել անմիջական ղեկավարին՝ վերանայման և հաստատման համար,
- Իրականացնել գնահատման նախագծեր, ֆինանսական մոդելավորում, ֆինանսական և շուկայի վերլուծություն,
- Հաճախորդի աշխատակազմի հետ կապ հաստատել խորհրդատվական աշխատանքների շրջանակում՝ անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու նպատակով,
- Իրականացնել խորը հետազոտություն շուկաների, ոլորտների և մրցակիցների վերաբերյալ, գնահատել թիրախային ընկերությունները շուկայում ունեցած դիրքի, ռազմավարական համապատասխանության և բիզնես մոդելի/ծրագրերի հիման վրա,
- Հետազոտել և վերլուծել ոլորտային միտումները, տնտեսական պայմանները և շուկայական տվյալները՝ գնահատման վերլուծությունների համար,
- Գնահատման նպատակով իրականացնել այցելություններ և կատարել ակտիվների ինվենտարիզացիա։
Պահանջներ
- Բակալավրի աստիճան ֆինանսների, տնտեսագիտության կամ հարակից ոլորտներում,
- Մինչև 1 տարվա աշխատանքային փորձ խորհրդատվության կամ խորհրդատվական ոլորտում,
- Լավ իմացություն բյուջետավորման և բիզնես պլանավորման, բիզնես խորհրդատվության, ֆինանսական մոդելավորման, վերլուծության և կանխատեսման, կորպորատիվ ֆինանսների և տնտեսագիտության ոլորտներում,
- Գերազանց գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ, վերլուծական և ֆինանսական մոդելավորման ունակություններ,
- Հնարավորություն աշխատելու սթրեսային պայմաններում,
- Մասնագիտական աշխատանքային գիտելիքներ անգլերեն, ռուսերեն և հայերեն լեզուներով՝ ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր։
Հավելյալ նշումներ
Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները:
Հասցե՝ Երևան, Մոսկվայի Տուն Բիզնես-Կենտրոն Արգիշտի 7, 1-ին հարկ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-ից մինչև 18:00, կես տարին շաբաթ՝ 10:00-ից մինչև 14:00։
🎁 Աշխատանքային առավելություններ (Benefits)
- Տարեկան գնահատում և դրան համապատասխան աշխատավարձի վերանայում,
- Կորպորատիվ միջոցառումներ,
- Ծննդյան նվերներ աշխատակիցներին,
- Տարեկան 5 վճարովի հանգստյան օր (DAY OFF), ներառյալ՝ 1 օր՝ ծննդյան առթիվ:
Crowe and Asatryans ՍՊԸ-ն առաջարկում է հաշվապահական ծառայություններ, աուդիտ և խորհրդատվություն:
Մենք սերտորեն աշխատում ենք մեր հաճախորդների հետ, աջակցելով նրանց բացահայտել զարգացման և ամրապնդման նոր հնարավորությունները, ստեղծել արժեքներ, որոնք թույլ են տալիս դիմակայել մարտահրավերներին և նվաճել նոր բարձրունքներ: Միաժամանակ, մենք օգնում ենք գնահատել ռիսկերը, պատրաստել արժանահավատ և ճշմարիտ հաշվետվություններ` ստեղծելով նոր արժեքներ:
Crowe and Asatryans ՍՊԸ-ն հանդիսանում է Crowe Global հաշվապահական ընկերությունների ցանցի լիիրավ անդամ։ Crowe Global- ը մասնագիտական ծառայություններ է մատուցում 130 երկրներում։ Այն աշխարհում հաշվապահական ընկերությունների 8-րդ խոշորագույն ցանցն է։ Crowe Global- ը բաղկացած է 220 ֆիրմաներից ՝ ավելի քան 42,000 աշխատակիցներով։