Կրեդիտային վերահսկման թիմի պատասխանատու
ԱՌԳԵ Բիզնես ՍՊԸ
Նկարագրություն
<<ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ>> ՍՊԸ-ն փնտրում է ղեկավարման հմտությամբ, վերլուծական մտածելակերպով և սթրեսակայուն կրեդիտային վերահսկման թիմի պատասխանատուի։
Պարտականություններ
- Վերահսկել հաճախորդների դեբիտորական պարտքերը,
- Վերահսկել ժամկետանց պարտքերի վերադարձի գործընթացը,
- Պարբերաբար կազմել և ներկայացնել հաշվետվություններ կազմակերպության դեբիտորական պարտքերի վերաբերյալ,
- Կատարել կազմակերպության դեբիտորական պարտքերի վերլուծություն,
- Գնահատել հաճախորդների վճարունակությունը և որոշել կրեդիտային սահմանաչափերը,
- Աշխատանքներ տանել հաճախորդների հետ՝ դեբիտորական պարտքերի նվազեցման նպատակով,
- Վերահսկել հաճախորդների դեբիտորական պարտքերի սահմանները և ունենալ մասնակցություն վճարման պայմանների ձևավորման գործընթացին,
- Դեբիտորական պարտքերի հետ կապված դատական գործընթացների համար հավաքել տեղեկատվություն,
- Հայտնաբերել ռիսկային հաճախորդներ,
- Անհրաժեշտության դեպքում նախաձեռնել իրավական գործընթաց հաճախորդների վճարումների ուշացման կամ վճարումներ չկատարելու դեպքում՝ պարտքերը վերադարձնելու նպատակով,
- Կառավարել անհուսալի դեբիտորական պարտքերի նվազագույն շեմը,
- Ղեկավարել կազմակերպության կրեդիտային վերահսկան թիմի աշխատանքը։
Պահանջներ
- Բարձրագույն տնտեսագիտական կրթություն,
- Աշխատանքային փորձ կրեդիտային վերահսկման ոլորտում՝ առնվազն 3 տարի,
- Հայերենի և ռուսերենի՝ գերազանց, անգլերենի բավարար իմացություն,
- 1C-ի գերազանց իմացություն,
- ՀԾ-ի իմացություն,
- MS Office-ի լավ իմացություն,
- Վերլուծական մտածելակերպ,
- Թիմի աշխատանքների համակարգման և վերահսկման կարողություն,
- Միջանձնային հարաբերությունների և շփման գերազանց հմտություններ,
- Սթրեսակայունություն։
Հավելյալ նշումներ
«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն հանդիսանում է Պրոկտեր ընդ Գեմբլ ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09։00-18։00։
- Բժշկական ապահովագրություն,
- Կորպորատիվ միջողառումներ,
- Սպորտային փաթեթ,
- Նվերներ տոների կապակցությամբ,
- Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր։
ԱՌԳԵ Բիզնես ՍՊԸ-ն հանդիսանում է Պրոկտեր ընդ Գեմբլ ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում: Կազմակերպությունը ներմուծում է ճանաչված մի շարք բրենդեր, ինչպիսիք են Ariel,Tide, Pampers, Duracell, Blend-a-med, Fairy, Gillette, Head & Shoulders և այլն: