Կրեատիվ մեդիա մասնագետ
Artyom's jewelry
Նկարագրություն
HOT STUDIOS-ը փնտրում է կրեատիվ մեդիա մասնագետի։
Փնտրում ենք ստեղծագործ, նախաձեռնող և գաղափարներ զարգացնելու կարողություն ունեցող մասնագետի, ով ունի աշխատանքային փորձ ստեղծագործական նախագծերի, ֆիլմարտադրության, մեդիաարտադրության կամ հարակից ոլորտներում։
Մեզ համար կարևոր է, որ թեկնածուն կարողանա առաջարկել նոր գաղափարներ, մշակել սցենարներ, դրանք հարմարեցնել տարբեր նախագծերի պահանջներին և մասնակցել դրանց իրականացման գործընթացին։
Այս հաստիքը SMM մասնագետի հաստիք չէ։ Սոցիալական մեդիայի իմացությունը կարող է առավելություն լինել, սակայն աշխատանքի հիմնական ուղղությունը ստեղծագործական գաղափարների, սցենարների և մեդիա նախագծերի մշակումն ու զարգացումն է։
Պարտականություններ
- Նոր գաղափարների և ստեղծագործական լուծումների մշակում։
- Սցենարների ստեղծում ու զարգացում։
- Գաղափարների հարմարեցում տարբեր նախագծերի և մեդիա ձևաչափերի համար։
- Ստեղծագործական նախագծերի իրականացման գործընթացներին մասնակցություն։
- Թիմի հետ արդյունավետ համագործակցություն։
Պահանջներ
- Ստեղծագործական նախագծերի, ֆիլմարտադրության, մեդիաարտադրության կամ հարակից ոլորտներում աշխատանքային փորձը պարտադիր է։
- Ստեղծագործ և ճկուն մտածելակերպ։
- Մտքերը հստակ ձևակերպելու և ներկայացնելու կարողություն։
- Անգլերենի և ռուսերենի լավ իմացություն։
- Նախաձեռնողականություն, պատասխանատվություն և թիմում աշխատելու կարողություն։
Եթե ունես համապատասխան փորձ, սիրում ես ստեղծել ու զարգացնել նոր գաղափարներ և ցանկանում ես ներգրավվել հետաքրքիր ու ստեղծագործական մեդիա նախագծերում՝ միացի՛ր HOT STUDIOS-ի թիմին։
Ուղարկիր քո CV-ն, իսկ հնարավորության դեպքում՝ նաև իրականացրած նախագծերի կամ ստեղծագործական աշխատանքների օրինակներ։
Компания Artyom's предоставляет возможность выбрать украшение вашей мечты из высококачественного золота и драгоценных камней из наших коллекций, либо заказать особенное изделие по вашему собственному дизайну. *** Artyom’s gives you the opportunity to choose your dream jewelry of high quality gold and stones from our collections or to order a special jewelry of your own design.
Artyom’s ընկերությունը զբաղվում է ոսկուց և թանկարժեք բնական քարերից ստեղծված զարդերի թողարկմամբ:
Պահպանելով հնագույն ժամանակներից ի վեր եկած ոսկերչական արվեստի ավանդույթները՝ Artyom’s բրենդը, համադրելով հնի ու նորի ձեռքբերումները, ներկայացնում է իր ֆիրմային դիզայնով թողարկվող ինքնատիպ ոսկերչական նմուշներ:
Այսօր Artyom’s ընկերությունն իր արտադրանքը ներկայացնում է ոչ միայն Հայաստանում, այլև մի շարք այլ երկրներում՝ ԱՄԷ, ՌԴ, Ուկրաինա, Չեխիա, Ղազախստան, Վրաստան և այլն: Զարդերը ստեղծվում են բարձրորակ ոսկուց և թանկարժեք քարերից: Օգտագործվող քարերի շարքում գերակշռում են ադամանդը, օպալը, ալեքսանդրիտը , զմրուխտը, մարգարիտը և այլն: