
Կոսմետիկայի բաժնի աշխատակից
ԱՍՏԵՐԻԱ
Աշխատանքային պարտականություններն են՝
- Հաճախորդներին կոսմետիկ միջոցների հատկանիշների, առանձնահատկությունների, կիրառման եղանակների վերաբերյալ խորհրդատվության ապահովում
- Ապրանքատեսականու գերազանց իմացություն և տեղեկատվության տրամադրում
- Արագ և որակյալ սպասարկում հաճախորդներին
- Ապրանքատեսականու ճիշտ դասավորվածության ապահովում
- Կոսմետիկ միջոցների վաճառքի գործընթացի խթանում
- Նոր հաճախորդների ներգրավում
Անհրաժեշտ հմտություններ են՝ - Բարձրագույն կամ միջին դեղագործական կամ բժշկական մասնագիտական կրթություն
- Գերազանց հաղորդակցման և ներկայացման հմտություններ
- Հաճախորդներին բարեհամբույր և քաղաքակիրթ սպասարկելու կարողություն
- Հայերենի գերազանց իմացություն (ռուսերենը և անգլերենը կդիտվի որպես առավելություն)
- Վաճառքի հմտություններ
- Բարձր պատասխանատվության զգացում և աշխատասիրություն
- Նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու, դասընթացներ անցնելու պատրաստակամություն
- Թիմում աշխատելու ունակություն
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել ուղարկելով իրենց ինքնակենսագրականը նշված էլ․ հասցեին։ Հարցերի դեպքում կարող եք զանգահարել կազմակերպության էջում նշված համարով։
Դեղագործական ընկերություն