Կորպորատիվ վաճառքների բաժնի ղեկավար
ՀԵՆԴԵՐՍՈՆ Արմենիա
Նկարագրություն
Մեր ընկերությունը փնտրում է նախաձեռնող, արդյունքներին ուղղված Կորպորատիվ վաճառքների բաժնի ղեկավար, որը կղեկավարի և կընդլայնի մեր B2B վաճառքների գործունեությունը։ Անհրաժեշտ է ուժեղ ղեկավար, ով կկարողանա ձևավորել և իրականացնել վաճառքների ռազմավարություններ, զարգացնել երկարատև հարաբերություններ հաճախորդների հետ և ապահովել եկամտի աճ։ Բաժնի ղեկավարը պատասխանատու է լինելու կորպորատիվ վաճառքների կառավարման, նոր շուկաների բացահայտման և բաժնի նպատակների կատարման համար՝ համապատասխան ընկերության ռազմավարական ուղղություններին։
Պաշտոնի հիմնական արդյունքը
Տևական և կայուն վաճառքային աճ, շուկայի բաժնի ընդլայնում, ուժեղ և բազմազան կորպորատիվ հաճախորդների պորտֆոլիո։
Պարտականություններ
- Մշակել և իրագործել կորպորատիվ վաճառքների ռազմավարությունը՝ համաձայնեցված ընկերության նպատակների հետ,
- Ղեկավարել, խթանել և կառավարել կորպորատիվ վաճառքների թիմը՝ ապահովելով եկամուտների պլանային և գերազանցող կատարումը,
- Հայտնաբերել, ներգրավել և պահպանել երկարաժամկետ համագործակցություն հիմնական կորպորատիվ գործընկերների հետ,
- Կնքել արդյունավետ պայմանագրեր և ապահովել ընկերության համար բարենպաստ պայմաններ,
- Վերլուծել շուկայի միտումները, մրցակիցների գործունեությունը և հաճախորդների կարիքները՝ արդյունավետ վաճառքային ռազմավարություն մշակելու համար,
- Համագործակցել մարքեթինգի, ապրանքային և օպերացիոն բաժինների հետ՝ աջակցելով բիզնեսի զարգացման նախաձեռնություններին,
- Վերահսկել վաճառքների հիմնական ցուցանիշները (KPI), պատրաստել կանխատեսումներ և պարբերական հաշվետվություններ ղեկավարության համար,
- Աջակցել թիմի մասնագիտական զարգացմանը՝ տրամադրելով մարզում և վերապատրաստում,
- Պահպանել և բարձրացնել ընկերության համբավը կորպորատիվ հատվածում՝ ապահովելով բարձր մակարդակի ներկայացուցչություն։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն բիզնեսի կառավարման, տնտեսագիտության, մարքեթինգի կամ հարակից ոլորտում,
- Առնվազն 3–5 տարվա ապացուցված փորձ կորպորատիվ կամ B2B վաճառքների ղեկավար պաշտոններում,
- Ռազմավարական մտածողություն և վաճառքների աճ ապահովող ծրագրեր մշակելու ու իրականացնելու ունակություն,
- Բանակցությունների, հաղորդակցության և ներկայացման բարձր հմտությունների տիրապետում ,
- Հաստատված գործընկերային ցանց և կարողություն ձևավորելու ամուր հարաբերություններ կորպորատիվ հաճախորդների հետ,
- Դրսևորում եք առաջնորդական հատկություններ և ունակ եք ոգեշնչելու, ուղղորդելու ու զարգացնելու վաճառքների թիմը,
- Արդյունքակենտրոն եք, նախաձեռնող և ունակ եք արդյունավետ աշխատել բարձր ճնշման պայմաններում։
Աշխատանքի պայմաններ
- Աշխատանքային օրերն ու ժամերը՝ երկուշաբթիից ուրբաթ, 10:00–19:00,
- Վարձատրություն՝ սահմանվում է թեկնածուի փորձի և որակավորման հիման վրա։
Բոնուսներ և առավելություններ
- Արդյունավետության վրա հիմնված ամսական և տարեկան բոնուսներ,
- Ընկերությունը ներկայացնելու հնարավորություն բարձր մակարդակի կորպորատիվ միջոցառումներում և գործընկերային հարթակներում,
- Մասնագիտական վերապատրաստման և կարիերային առաջխաղացման ծրագրեր,
- Հարմարավետ և ժամանակակից աշխատանքային միջավայր,
- Ընկերության ռազմավարական զարգացման գործընթացներում անմիջական ներգրավվածություն։
Արդեն 32 տարի HENDERSON նորաձևության տունը տղամարդկանց առաջարկում է էլեգանտ և ոճային հագուստ՝ աշխատանքի և ժամանցի համար affordable luxury սեգմենտում: HENDERSON-ի բոլոր սրահներն առաջարկում են դասական բիզնես հագուստի և ամենօրյա հավաքածու: