
Կորպորատիվ վաճառքի մենեջեր
Premium Machinery Armenia
Նկարագրություն
Պրեմիում Մաշիների Էյ Էմ ընկերությունը աշխատանքի է հրավիրում մոտիվացված թիմակցի՝ Կորպորատիվ վաճառքի ներկայացուցչի թափուր հաստիքը զբաղեցնելու համար։
Պարտականություններ
- Ներկայիս հաճախորդների հետ հարաբերությունների պահպանում և նրանց հետ բիզնեսի նոր հնարավորությունների բացահայտում
- Գործող հաճախորդների համար հանդես գալ նոր ապրանքներով, ծառայություններով կամ հատուկ առաջարկներով
- Հանդիպում պոտենցիալ հաճախորդների հետ՝ որոշելու նրանց կարիքներն ու շահերը՝ վաճառքի ռազմավարություն մշակելու համար
- Հետևել առկա հաճախորդներին՝ համոզվելու համար, որ նրանք գոհ են ընկերության արտադրանքից կամ ծառայություններից և աշխատել նրանց հետ՝ բացահայտելու աճի նոր հնարավորություններ
- Ապրանքներ կամ ծառայություններ բիզնեսներին վաճառել հեռախոսազանգերի կամ դեմ առ դեմ հանդիպումների միջոցով
- Շփվել թիմի այլ անդամների հետ ընթացակարգերը համակարգելու համար
- CRM համակարգով աշխատելու ունակություն
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Վաճառքի հնարավորությունների բացահայտում և մարտահրավերների հաղթահարում
- Հաճախորդների հետ հարաբերությունների պահպանում
- Բյուջեի վերահսկողություն և ֆինանսական կանխատեսում
- CRM համակարգերի, MS իմացություն և հաճախորդների առաջարկների ստեղծում
- Բիզնես համակարգերի օգտագործում
- Ռուսերենի կամ անգլերենի գերազանց իմացություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային oրեր` երկուշաբթի - շաբաթ
Աշխ. Ժամեր ՝ 9:30 - 18:30
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել, ուղարկելով ռեզյումե նշված էլ․ հասցեին:
«Premium Machinery Armenia»-ն վրացական հոլդինգ «Tegeta Motors»-ի դուստր ընկերությունն է: PMA-ն այսօր հանդիսանում է շինարարական, գյուղատնտեսական սարքավորումների հետևյալ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ JCB, Liebherr, Renault, Fendt, Zetor և այլն:
Ընկերությունը նաև անցել է կորպորատիվ և մանրածախ հաճախորդներին ավտոմոբիլային ապրանքների և ծառայությունների ամբողջական տեսականի առաջարկելու հաջող ճանապարհ: Ընկերությունը գործունեություն է ծավալում թեթև և ծանր մեքենաների ախտորոշման և վերանորոգման, քսանյութերի, անվադողերի, պահեստամասերի և այլնի վաճառքով։ Վաճառքն իրականացվում է մանրածախ, B2B և մեծածախ ուղիներով։
PMA-ն այն ընկերությունն է, որը կենտրոնացած է շարունակական զարգացման և կատարելագործման վրա: