Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Կորպորատիվ վաճառքի մենեջեր (շին. կազմակերպություններ)

AREX Co

Քաղաք` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 400,000-800,000
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Այլ Ոլորտներ, Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
28.04.2025
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Շինարարական կազմակերպությունների ուղղությամբ կորպորատիվ վաճառքների իրականացում, կապերի զարգացում և պահպանում: Ընկերությունը ունի ապրանքային բազմաթիվ ուղղություններ` շինանյութի ոլորտում` սկսած շին. ապրանքներից, արևային տեխնոլոգիաներից մինչև ներքին հարդարման և կահավորման պարագաներ:

Պարտականություններ

  • Նոր շին. կազմակերպությունների ներգրավում,
  • Գործընկերներների հետ կապերի ստեղծում և զարգացում,
  • Բանակցությունների վարում, գնառաջարկների ներկայացում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Ոլորտային փորձառությունը կդիտվի առավելություն,
  • Մեքենայի առկայությունը պարտադիր է,
  • Գրագետ խոսք,
  • Բանակցություններ վարելու փորձ:

Հավելյալ նշումներ

Աշխատանքը միայն գրասենյակային չէ, շին. հրապարակներ այցելությունները պարբերական բնույթ են կրում:
Աշխատավարձը կազմված է ֆիքսված աշխատավարձից + վաճառքից բխող բոնուսային համակարգից:

Ընկերության մասին
address
Հասցե
ք.Երևան
address
Աշխատակիցների քանակ
51-150
Phone
Հեռ.
044500221

«AREX Co» Ընկերությունը հիմնադրվել է 2006 թվականին։ Նպատակ ունենալով զբաղեցնել մրցակցային տեղ հայկական և միջազգային շուկաներում` մեր ընկերությունն արտադրում է շինարարական աշխատանքների և ինտերիերի ապահովման համար անհրաժեշտ բարձրորակ և գրավիչ արտադրանք՝ բարձրորակ կահույք, դռներ և պատուհաններ, ինչպես նաև տարբեր շինաշխատանքներում կիրառվող խողովակներ, մետաղյա կոնստրուկցիաներ։ Կիրառվող բարձրակարգ հումքով և արհեստավարժ մոտեցմամբ արտադրված արտադրանքը հավանության է արժանացել սպառողների կողմից։ «AREX Co»-ն առաջնորդվում է կորպորատիվ կառավարման բարձր ստանդարտներով և կարևորում է պրոֆեսիոնալ թիմի դերը բիզնեսի բոլոր գործընթացներում: Ընկերությունում ստեղծված են լավագույն և անվտանգ աշխատանքային պայմանները, աշխատողների համար ապահովված են` մրցունակ աշխատավարձեր, մասնագիտական աճ և զարգացում։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում