
Կորպորատիվ վաճառքի մենեջեր / միջազգային բեռնափոխադրումներ
Clever Logistics & Transport LLC
Նկարագրություն
Քլեվր Լոգիստիկ և Տրանսպորտ ՍՊԸ-ն համալրում է իր վաճառքի թիմը։
Եթե Դուք համապատասխանում եք ներքոնշյալ պահանջներին, ապա կարող եք դիմել։
Աշխատավարձը՝ ստաբիլ + տոկոսներ , աճող և մրցակցային ՝ կախված կատարած աշխատանքի պլանային արդյունքներից։
Պարտականություններ
- Շուկայի անըդհատ վերլուծություն,
- Թիմի հետ համատեղ մարքեթինգի և վաճառքի պլանի կազմում և իրագործում,
- Ներկրող և արտահանող ընկերությունների հետ կապի հաստատում, պահպանում, բանակցությունների վարում,
- Նամակագրություն և հեռախոսային կապի հաստատում, հետևողական վարում,
- Հաճախորդների որոնում,
- Պայմանագրերի և այլ անհրաժեշտ փաստաթղթերի պատրաստում,
- Հանդիպումների կազմակերպում և իրականացում,
- Ընկերության արդյունավետ գործունեությանն ուղղված այլ գործառույթների կատարում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Հայերեն լեզվի գրագետ իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզուների որոշակի գրագիտություն,
- Հաղորդակցման մասնագիտացված հմտություն, ակտիվություն, ճարպկություն, արագ կողմնորոշվելու ունակություն, տրամաբանություն և կրեատիվություն,
- Համակարգչային գիտելիքներ MS Office և Internet,
- Թիմում աշխատելու կարողություն,
- Մարքեթինգին և գործիքներին ծանոթություն և փորձառություն,
- Բիզնես ոլորտի հաճախորդներին սպասարկելու ունակություն և փորձ,
- Կազմակերպչական հմտություններ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքը մշտական է։
Աշխատանքային օրեր՝ երկուշաբթիից–ուրբաթ, գրաֆիկը ճկուն է:
«Քլեվր Լոգիստիկ և Տրանսպորտ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2011 թվականին: Ըստ «Խելամիտ Լոգիստիկա և Բեռնափոխադրում» անվանման բովանդակության՝ ընկերությունը կառուցել է իր ռազմավարությունը, և ընտրել իր գործունեության սկզբունքները: Կազմակերպության ռազմավարությունն է՝ բեռի բեռնափոխադրման ժամանակ լոգիստիկական նորարարական լուծումների համադրումը բերնափոխադրման տրանսպորտային տարբեր միջոցների, ճանապարհների և ձևերի հետ` ողջ բեռնափոխադրման ընթացքում: Արդյունքում մենք կարողանում ենք ստանալ այնպիսի որակ, որը գոհացնում է մեր պատվիրատուներին: Մեր ընկերությունն առաջարկում է ցամաքային, ծովային, օդային, երկաթուղային, վտանգավոր, ոչ ստանդարտ չափերի նեգաբարիտ, ջերմային ռեժիմ պահանջող բեռների տեղափոխում: 1. Մեր հիմնական և ամենաուժեղ կողմը հավաքական և ամբողջական բեռների տեղափոխումն է Եվրոպայի բոլոր երկրներից մինչև Վրաստան և Հայաստան: Մենք կարող ենք ապահովել շուկայում լավագույն գները և լավագույն որակը: 2. Երկրորդ ամենամրցունակ կողմը ամբողջական և հավաքական բեռների տեղափոխումն է Ասիական բոլոր երկրներից դեպի Հայաստան և Վրաստան: 3. Հավաքական և ամբողջական բեռների տեղափոխում Եվրասիական մաքսային միության բոլոր երկրներից դեպի Հայաստան: 4. Հավաքական և ամբողջական բեռների տեղափոխում Հայաստանից և Վրաստանից դեպի Եվրոպա: