Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Կորպորատիվ վաճառքի մենեջեր ( B2B )

«Յունիքիմ» ՍՊԸ

Աշխատավայր` Շենգավիթ, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
14.10.2026

Նկարագրություն

Փնտրում ենք փորձառու և նպատակասլաց Կորպորատիվ վաճառքի մենեջեր, ով կզարգացնի մեր B2B համագործակցությունները և կներկայացնի ընկերության պրոֆեսիոնալ լուծումները շուկայում։

Պարտականություններ

  • Նոր կորպորատիվ հաճախորդների ակտիվ ներգրավում՝ սառը զանգեր, այցելություններ, հանդիպումներ, առցանց հաղորդակցություն
  • Պատվերի ամբողջական ուղեկցում՝ պատվերի ընդունումից մինչև առաքում և վճարման ստացում
  • Կորպորատիվ հաճախորդների ներգրավում և զարգացում (HORECA, քիմիական հումքեր, ներկեր, սոսինձներ, լուծիչներ և այլն,)
  • Քիմիական արտադրանքի B2B վաճառքների կազմակերպում
  • Հաճախորդների հետ երկարաժամկետ գործընկերային հարաբերությունների կառուցում
  • Շուկայի վերլուծություն և նոր հնարավորությունների բացահայտում
  • Առևտրային առաջարկների պատրաստում և պայմանագրերի վարում
  • Վաճառքի պլանների իրականացում և աճի ապահովում
  • Մրցակիցների գների, տեսականու և առաջարկների մշտադիտարկում

Պահանջներ

  • Առնվազն 1–2 տարվա վաճառքի փորձ (B2B / կորպորատիվ վաճառքի փորձը մեծ առավելություն է)
  • Սառը զանգերի կատարման և հանդիպումների վարման փորձ
  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և/կամ անգլերենի աշխատանքային իմացություն
  • MS Excel-ի և ՀԾ համակարգերի հետ աշխատելու հմտություն (ՀԾ վաճառքների կառավարումը պարտադիր է )
  • Բանակցելու, առարկություններ մշակելու և գործարքը փակելու հմտություն
  • Միաժամանակ մի քանի պատվեր և ուղղություն վարելու կազմակերպվածություն
  • Արդյունքի վրա կողմնորոշվածություն և պատասխանատվության բարձր զգացում
  • Բարձրագույն կրթություն (տնտեսագիտություն, մարքեթինգ, քիմիա)՝ ցանկալի է

Ընկերության մասին
address
Հասցե
Արտաշատի խճուղի 11, Երևան, ՀՀ
address
Աշխատակիցների քանակ
1-15

Յունիքիմը հանդիսանում է տարբեր ոլորտների համար նախատեսված քիմիկատների խոշոր ներկրող և մեծածախ մատակարար, ինչպես նաև լվացող և ախտահանող միջոցների արտադրող ընկերություն։ Ընկերությունն ապահովում է հայկական շուկան որակյալ հումքով և արդյունավետ լուծումներով՝ հանդիսանալով բազմաթիվ ընկերությունների համար վստահելի և երկարաժամկետ մատակարար։ Առանձնանում է իր կայուն դիրքով շուկայում՝ որպես Հայաստանում քլորի խոշոր ներկրողներից մեկը՝ ապահովելով այս ռազմավարական նշանակության հումքի անխափան և վստահելի մատակարարում։ Ընկերության գործունեության հիմքում ընկած է արդյունավետ մատակարարման շղթաների խիստ կառավարումը, միջազգային ստուգված գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցությունը և որակի խիստ վերահսկումը տարբեր փուլերում։

Ավելի քան 25 տարվա փորձը հնարավորություն է տվել ձևավորել գործընկերների լայն ցանց և երկարաժամկետ համագործակցություններ, որոնք կառուցված են փոխադարձ վստահության, պրոֆեսիոնալ մոտեցման և բարձրակարգ սպասարկման վրա։ Մենք խորությամբ հասկանում ենք յուրաքանչյուր հաճախորդի կարիքները և առաջարկում ենք անհատականացված, նպատակային լուծումներ, որոնք նպաստում են նրանց բիզնեսի կայուն աճին և արտադրական արդյունավետության բարձրացմանը։

Յունիքիմը շարունակում է զարգանալ՝ համադրելով հաարուստ փորձը, նորարարական մոտեցումները և շուկայի պահանջների խորքային ըմբռնումը՝ մնալով վստահելի գործընկեր այն ընկերությունների համար, որոնք առաջնահերթություն են տալիս որակին, կայունությանը և փոխադարձ երկարաժամկետ հաջողությանը։

Ընկերության գործունեության հիմնական բնագավառներն են՝

  • Արդյունաբերական քիմիկատների ներկրում
  • Լվացող և կոսմետիկ միջոցների համար հումքերի ներկրում
  • Ներկերի, սոսինձների, լաքերի և մածիկների ներկրում
  • Լվացող, մաքրող և ախտահանող միջոցների արտադրություն

ՀՀ արտադրողին առաջարկում ենք նյութեր և հումքեր Հարավային Կորեայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Գերմանիայի, Սինգապուրի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Չինաստանի, Հնդկաստանի, ԱՄՆ-ի, Մալազիայի, ՄԱԷ-ի, ԻԻՀ և այլ տեղական արտադրողներից, որոնք մեծ հեղինակություն են վայելում արդյունաբերական քիմիայի ոլորտում:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում