
Կորպորատիվ վաճառքի մենեջեր (ավտոմոբիլային ոլորտ)
Premium Machinery Armenia
Նկարագրություն
«Պրեմիում Մաշիների Էյ Էմ» ընկերությունը աշխատանքի է հրավիրում մոտիվացված թիմակցի՝ Կորպորատիվ վաճառքի մենեջերի, ավտոմոբիլային ոլորտի թափուր հաստիքը զբաղեցնելու համար։
Պարտականություններ
- Վաճառքի խթանում, իրացման աճի և հաճախորդների պորտֆելների աճի ապահովում,
- Հանդիպում պոտենցիալ հաճախորդների հետ և նոր հաճախորդների որոնում,
- Հաճախորդների խորհրդատվություն և բանակցությունների վարում ընկերության ապրանքների վերաբերյալ,
- Վաճառքի գործընթացի հետ կապված փաստաթղթավարում, պայմանագրի պատրաստում,
- Հետվաճառքային սպասարկում (follow up),
- Տվյալների բազաների վարում, ծրագրերի տեղադրման ապահովում և մշտադիտարկում,
- Պարբերական հաշվետվություն անմիջական ղեկավարին,
- Մասնավոր կորպորատիվ կազմակերպությունների պորտֆելի վարում (դեբիտորական պարտքերի վերահսկում, միջոցների ձեռքբերման ապահովում, խնդրահարույց դեբիտորների փոխանցում համապատասխան կառույցներին)։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Վաճառքի հնարավորությունների բացահայտում և մարտահրավերների հաղթահարում,
- Հաճախորդների հետ հարաբերությունների պահպանում,
- Ռուսերենի կամ անգլերենի գերազանց իմացություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային oրեր և ժամեր` երկուշաբթի - ուրբաթ՝ 9:30 - 18:30,
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել` ուղարկելով ռեզյումե:
«Premium Machinery Armenia»-ն վրացական հոլդինգ «Tegeta Motors»-ի դուստր ընկերությունն է: PMA-ն այսօր հանդիսանում է շինարարական, գյուղատնտեսական սարքավորումների հետևյալ ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ JCB, Liebherr, Renault, Fendt, Zetor և այլն:
Ընկերությունը նաև անցել է կորպորատիվ և մանրածախ հաճախորդներին ավտոմոբիլային ապրանքների և ծառայությունների ամբողջական տեսականի առաջարկելու հաջող ճանապարհ: Ընկերությունը գործունեություն է ծավալում թեթև և ծանր մեքենաների ախտորոշման և վերանորոգման, քսանյութերի, անվադողերի, պահեստամասերի և այլնի վաճառքով։ Վաճառքն իրականացվում է մանրածախ, B2B և մեծածախ ուղիներով։
PMA-ն այն ընկերությունն է, որը կենտրոնացած է շարունակական զարգացման և կատարելագործման վրա: