Կորպորատիվ կոմիսիոն բիզնեսի և ավանդների զարգացման գլխավոր մասնագետ
Յունիբանկ ԲԲԸ
Նկարագրություն
ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ-ը փնտրում է կորպորատիվ կոմիսիոն բիզնեսի և ավանդների զարգացման գլխավոր մասնագետի՝ թիմին միանալու համար։
Պարտականություններ
- Քարտային վճարումների շուկայի վերլուծության իրականացում, Բանկում գործող ֆինանսական գորիծիքների համապատասխանեցում հաճախորդների պահանջներին,
- Թիրախային խմբի հաճախորդների ուսումնասիրության և ցուցակագրման իրականացում, մարկետինգային և գովազդային արշավների իրականացման համար անհրաժեշտ գործընթացների նախաձեռնում,
- Սպասարկման կետերում վաճառք իրականացնող իրավաբանական անձանց փաթեթային առաջարկների ներկայացում,
- Մրցակից բանկերի/կազմակերպությունների առաջարկների մանրամասն ուսումնասիրություն, կայքում համապատասխան փոփոխությունների իրականացման ապահովման վերահսկողություն,
- Բիզնեսի համար նախատեսված ինտերնետ և մոբայլ բանկինգի զարգացմանն ուղված առաջարկների ներկայացում,
- Գործող բիզնես հաճախորդների բազայի հիման վրա ներգրավման իրականացում,
- Ընթացիկ և կատարված աշխատանքների մասով հաշվետվությունների կազմում և ներկայացում,
- Բանկում գործող սակագների փոփոխության վերաբերյալ առաջարկների ներկայացում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն /նախընտրելի է տնտեսագիտական/,
- 1-2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում, մասնավորապես կոմիսիոն բիզնեսի գծով,
- Հայերենի տիրապետում (գերազանց),
- Ռուսերենի տիրապետում (գերազանց),
- Այլ օտար լեզուների տիրապետում (ցանկալի է)
- Համակարգչով աշխատելու հմտություն (MS Office),
- Հաղորդակցվելու կարողություն, համագործակցելու հմտություն, բանակցելու ունակություն, պատասխանատվության զգացում, արդյունքին և նպատակին ուղղվածություն։
Հավելյալ նշումներ
Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն պարտադիր (նկարով)` պարտադիր նշելով կորպորատիվ կոմիսիոն բիզնեսի և ավանդների զարգացման գլխավոր մասնագետ։
Առաջին փուլում իրականացվում է ռեզյումեների վերլուծություն` աշխատատեղերի պահանջների համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի։
Յունիբանկ ԲԲԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ի հոկտեմբերին` որպես փակ բաժնետիրական ընկերություն:
Այսօր Յունիբանկն ունիվերսալ բանկ է, որը հաճախորդներին առաջարկում է ժամանակակից ծառայությունների լայն տեսականի: Բազմամյա արդյունավետ աշխատանքի շնորհիվ բանկն արժանացել է բնակչության վստահությանը և գործընկերների շրջանում ձեռքբերել անթերի գործարար համբավ: Իր գործունեության մեջ հիմնվելով բանկային գործի դասական ստանդարտների և նորագույն տեխնոլոգիաների համադրության վրա, Յունիբանկը հաստատուն դիրքեր է նվաճել ինչպես մանրածախ, այնպես էլ բանկային շուկայի կորպորատիվ հատվածում: Ներկայումս Յունիբանկը հանդիսանում է Հայաստանի առաջատար և ամենապահանջված բանկերից մեկը:
Յունիբանկի ռազմավարական նպատակը մանրածախ ուղղության զարգացումն ու փոքր և միջին բիզնեսին աջակցության տրամադրումն է: Բանկային ծառայությունների շահավետ պայմանները, շուկայի սպասումներին համահունչ նոր մոտեցումները և հաճախորդների բարձրորակ սպասարկումը նպաստում են հաճախորդների հետ փոխշահավետ և երկարաժամկետ համագործակցության հաստատմանը: