Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Կորպորատիվ կոմիսիոն բիզնեսի և ավանդների զարգացման գլխավոր մասնագետ

ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Գործադիր, Մենեջմենթ, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ`
27.07.2025

Նկարագրություն

ՅՈՒՆԻԲԱՆԿ ԲԲԸ-ը փնտրում է Կորպորատիվ կոմիսիոն բիզնեսի և ավանդների զարգացման գլխավոր մասնագետի՝ թիմին միանալու համար։

Պարտականություններ

  • Կատարել ՀՀ տարբեր բանկերում գործող սակագների համեմատական վերլուծություն և ներկայացնել կոմիսիոն եկամուտների նոր տեսակների ներդրման առաջարկներ,
  • Կազմել իրավաբանական անձանցից ներգրավվող ավանդների պլանային ցուցանիշները,
  • Մշակել կոմիսիոն եկամուտների, արտարժույթի գծով մասնաճյուղերի կողմից կատարման ենթակա պլանները,
  • Ընթացիկ և կատարված աշխատանքների մասով հաշվետվությունների կազմում և ներկայացում,
  • Բանկում գործող սակագների փոփոխության վերաբերյալ առաջարկների ներկայացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն /նախընտրելի է տնտեսագիտական/,
  • 1-2 տարվա աշխատանքային փորձ ֆինանսաբանկային ոլորտում, մասնավորապես կոմիսիոն բիզնեսի գծով,
  • Հայերեն լեզվի տիրապետում (գերազանց),
  • Ռուսերեն լեզվի տիրապետում (գերազանց),
  • Այլ օտար լեզուների տիրապետում (ցանկալի է)
  • Համակարգչով աշխատելու հմտություն (MS Office),
  • Հաղորդակցվելու կարողություն, համագործակցելու հմտություն, բանակցելու ունակություն, պատասխանատվության զգացում, արդյունքին և նպատակին ուղղվածություն։

Հավելյալ նշումներ

Թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ռեզյումեն պարտադիր (նկարով)` պարտադիր նշելով Կորպորատիվ կոմիսիոն բիզնեսի և ավանդների զարգացման գլխավոր մասնագետ։

Առաջին փուլում իրականացվում է ռեզյումեների վերլուծություն` աշխատատեղերի պահանջների համապատասխան: Այս փուլն անցնելու դեպքում թեկնածուները հրավիրվում են հարցազրույցի։

Ընկերության մասին
address
Հասցե
Չարենցի 12 թիվ 53, 1-5
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
374592259

Յունիբանկ ԲԲԸ-ն հիմնադրվել է 2001թ.-ի հոկտեմբերին` որպես փակ բաժնետիրական ընկերություն:
Այսօր Յունիբանկն ունիվերսալ բանկ է, որը հաճախորդներին առաջարկում է ժամանակակից ծառայությունների լայն տեսականի: Բազմամյա արդյունավետ աշխատանքի շնորհիվ բանկն արժանացել է բնակչության վստահությանը և գործընկերների շրջանում ձեռքբերել անթերի գործարար համբավ: Իր գործունեության մեջ հիմնվելով բանկային գործի դասական ստանդարտների և նորագույն տեխնոլոգիաների համադրության վրա, Յունիբանկը հաստատուն դիրքեր է նվաճել ինչպես մանրածախ, այնպես էլ բանկային շուկայի կորպորատիվ հատվածում: Ներկայումս Յունիբանկը հանդիսանում է Հայաստանի առաջատար և ամենապահանջված բանկերից մեկը:
Յունիբանկի ռազմավարական նպատակը մանրածախ ուղղության զարգացումն ու փոքր և միջին բիզնեսին աջակցության տրամադրումն է: Բանկային ծառայությունների շահավետ պայմանները, շուկայի սպասումներին համահունչ նոր մոտեցումները և հաճախորդների բարձրորակ սպասարկումը նպաստում են հաճախորդների հետ փոխշահավետ և երկարաժամկետ համագործակցության հաստատմանը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում