Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Կորպորատիվ (B2B) վաճառքների մենեջեր

ՎՈԼՏԱ-ՅՈՒ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Գործադիր, Մենեջմենթ
Կանաչ աշխատատեղ
Վերջնաժամկետ`
18.12.2025

Նկարագրություն

Վոլտան վերականգնվող էներգիայի ոլորտում առաջատար ընկերություն է, որը մշտապես զարգանում և ընդլայնում է իր կորպորատիվ հաճախորդների ցանցը։ Եթե ունեք փորձ վաճառքի ոլորտում, սիրում եք շփվել, բանակցել և լուծումներ առաջարկել՝ մենք փնտրում ենք հենց Ձեզ։

Պարտականություններ

  • Շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն,
  • Վաճառքի նոր հնարավորությունների բացահայտում,
  • Կորպորատիվ հաճախորդների ներգրավում և հանդիպումների կազմակերպում,
  • Գործնական հանդիպումների իրականացում, բանակցությունների վարում,
  • Կորպորատիվ առաջարկների կազմում և ներկայացում ղեկավարին,
  • Փաստաթղթաշրջանառության իրականացում ըստ ընկերության ընթացակարգերի։

Պահանջներ

  • Առնվազն 2 տարվա համարժեք աշխատանքային փորձ,
  • Վաճառքի նրբությունների, մարտավարությունների իմացություն,
  • Հաղորդակցման զարգացած հմտություններ, ճկունություն և թիմում աշխատելու հմտություններ,
  • Պատասխանատվություն բարձր զգացում, պարտաճանաչություն, արագ կողմնորոշվելու,
  • Սեղմ ժամկետներում աշխատելու ունակություն, սթրեսակայունություն,
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ,
  • Խնդիրներին արագ արձագանքելու և լուծումներ առաջարկելու կարողություն։

Հավելյալ նշումներ

Մեքենայի առկայությունը պարտադիր է։

Ընկերության մասին
address
Հասցե
Վերին Պտղնի, Նոր թաղամաս, 1-ին փողոց, 45
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
093466667

Վոլտա՝ վստահելի գործընկերը արևային էներգայի ոլորտում

Բարի գալուստ Վոլտա՝ ձեր վստահելի գործընկերը արևային էներգետիկայի ոլորտում։ Մենք առաջարկում ենք ժամանակակից լուծումներ արևային տեխնոլոգիաների և էկոլոգիական էներգիայի ոլորտներում, որոնք նախատեսված են բավարարելու ձեր ամենախիստ պահանջները։

Վոլտա ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։ Մասնագիտացված լինելով արևային էներգիայի ոլորտում և արժանանալով հաճախորդների և գործընկերների վստահությանը՝ շատ կարճ ժամանակահատվածում Վոլտա ընկերությունը դարձավ աշխարհում լավագույն հնգյակի մեջ ներառված արևային փոխակերպիչներ արտադրող Huawei ընկերության պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում, ինչպես նաև ռուսական Soft Term ընկերության միակ և լիցենզավորված գործընկերը տարածաշրջանում։

Մեր առաքելությունը

Վոլտայի առաքելությունն է իր կայուն ներդրում ունենալու վերականգնվող արևային էներգիայի հեղափոխության մեջ։ Ամբողջ աշխարհում զգալի միտում կա անցում կատարելու արևային էներգետիկայի՝ որպես կայուն ապագայի գրավական։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Լուսանկար
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում