Կոնտենտ մենեջեր
Ուրարտու ֆուտբոլային ակումբ
Նկարագրություն
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբն աշխատանքի է հրավիրում կոնտենտ մենեջեր-ի, որը կմիանա մեր ֆուտբոլային ընտանիքին իր կրեատիվ մտքերով։
Պարտականություններ
- Մշակել և ներդնել միասնական տեսողական ինքնություն բոլոր թվային հարթակներում ( Facebook, Instagram, Telegram և այլն),
- Ստեղծել նոր ոճային համադրումներ, համապատասխան Ակումբի սպորտային կարգավիճակին, մրցաշրջանին և արդյունքներին,
- Ապահովել անհրաժեշտ տեղեկատվությանը համապատասխան նկարների հավաքագրումը և դրանց հետագա կիրառումը կոնտենտի ձևավորման մեջ:
Պահանջներ
- Լեզուների իմացություն՝ Հայերեն, ռուսերեն, անգլերեն
- Մասնագիտական աշխատանքային փորձ,
- Adobe Premiere Pro, Adobe Photoshop, Adobe Lightroom ծրագրերի իմացություն,
- Ժամանակային խիստ սահմաններում արագ աշխատելու և հանձնարարականների կատարման վերջնաժամկետները պահպանելու ունակություն,
- Սեփական գաղափարների օգտագործում ու կրեատիվ մոտեցում աշխատանքին,
- Ֆուտբոլային ոլորտի խորքային իմացությունը կդիտվի որպես առավելություն։
«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը հիմնադրել է 1992 թվականի հունվարի 20-ին` ներկայացնելով Կոտայքի մարզը: Առաջին անունը եղել է «Բանանց», անվանակոչվել է հիմնադրի` Սարգիս Իսրաելյանի հարազատ գյուղի անունով: 2019 թվականի օգոստոսին ակումբը անվանափոխվել է և հանդես է գալիս «Ուրարտու» անվամբ: 2013/14 մրցաշրջանում «Ուրարտուն» առաջին անգամ արժանացավ Հայատանի չեմպիոնի տիտղոսին: 1992, 2007 և 2015/16 մրցաշրջաններում «Ուրարտուն» դարձել է Հայաստանի գավաթակիր, իսկ 2014 թվականին նվաճել է Հակոբ Տոնոյանի անվան Սուպերգավաթը: Ավելի մանրամասն։ http://fcurartu.am/am/history