Կոնտակտային կենտրոնի օպերատոր
«Տաքսի Ագրեգատոր Մաքսիմ » ՍՊԸ
Նկարագրություն
«Հայ եմ Տաքսի» ընկերությունը հրավիրում է իր թիմին միանալու պատասխանատու, հաղորդակցվող և կազմակերպված աշխատակիցների՝ կոնտակտային կենտրոնի օպերատորի հաստիքում աշխատելու համար։
Պարտականություններ
- Հաճախորդների զանգերի ընդունում և սպասարկում։
- Տաքսի պատվերների ընդունում, գրանցում և համակարգում։
- Վարորդների հետ կապի պահպանում և աշխատանքների համակարգում։
- Հաճախորդներին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում։
- Հաճախորդների հարցերի և խնդիրների արագ ու արդյունավետ լուծում։
Պահանջներ
- Հայերենի գերազանց իմացություն
- Հաղորդակցման և հաճախորդների սպասարկման լավ հմտություններ։
- Պատասխանատվության բարձր զգացում և արագ կողմնորոշվելու ունակություն։
- Համակարգչով աշխատելու բազային հմտություններ։
- Թիմում աշխատելու ունակություն։
- Աշխատանքային փորձը ցանկալի է, բայց պարտադիր չէ։
Մենք առաջարկում ենք`
- Կայուն աշխատանք զարգացող ընկերությունում։
- Ժամանակին վճարվող աշխատավարձ։
- Ընկերական և աջակցող աշխատանքային միջավայր։
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն։
Հետաքրքրված թեկնածուներին խնդրում ենք ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV)՝ նշելով «կոնտակտային կենտրոնի օպերատոր» հաստիքը, կամ զանգահարել 094460303 / 077570303