Կոնստրուկտոր (ք․ Աբովյան)
«ԼՈՋԻՔ ԳՐՈՒՊ» ՍՊԸ
Նկարագրություն
«Լոջիք Գրուպ» ընկերությանն անհրաժեշտ է կոնստրուկտոր ստորև ներկայացված պահանջներին համապատասխան:
Պարտականություններ
- Մետաղական դետալների դիզայն և մոդելավորում,
- Ապահովել սահմանված ժամկետներում աշխատանքների իրականացումը։
Պահանջներ
- Կոնստրուկտոր դառնալու ցանկություն,
- SOLIDWORKS ծրագրի իմացություն,
- Մետաղական դետալների կոնստրուկտորային գիտելիքներ,
- Թիմում աշխատելու հմտություններ։
Հավելյալ նշումներ
Աշծատանքային օրեր և ժամեր` երկուշաբթիից ուրբաթ՝ 09:00-17:30, 13:00-13:30 ընդմիջում, շաբաթ՝ 09։00-13։00:
Ազատ օրեր՝ կիրակի և բոլոր պետական ոչ աշխատանքային օրեր։
Լոջիք ընկերությունը զբաղվում է առևտրային, պահեստային և արդյունաբերական սառնարանային համակարգերի և դարակաշարերի արտադրությամբ, ներմուծմամբ, մոնտաժման և սպասարկման աշխատանքներով: Մեր ընկերությունն առաջարկում է նաև առևտրային կահավորանքի և սարքավորումների գերժամանակակից և բազմաֆունկցիոնալ լուծումներ: Մեզ մոտ կարելի է գտնել այն ամենն, ինչ անհրաժեշտ է սուպերմարկետի համար: