Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Աշխատավայր` Վանաձոր
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ`
12.08.2022
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

ՔՈ ԴԵՐԸ

Եթե եռանդուն ես և ակտիվ, պատրաստ ես բարեհամբույր կերպով սպասարկել հյուրերին ապա ՔՈԱՖ («Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամ) Կոնցեպտ հյուրանոցի մատուցող/մատուցողուհու դերը հենց քեզ համար է։ Առավել մանրամասն․

ՍՊԱՍԱՐԿՈՒՄ (85%)

  • Դիմավորել և ուղեկցել հաճախորդներին դեպի իրենց սեղանները, տրամադրել և ներկայացնել մենյուն:
  • Անհրաժեշտության դեպքում տրամադրել հաճախորդին մանրամասն տեղեկություն ճաշատեսակների մասին և աջակցել ուտեստի ընտրության հարցում:
  • Ամեն օր՝ մինչև աշխատանքը սկսելը, խոհարարից ճշտել ուտեստների առկայությունը:
  • Վերցնել պատվերներ և դրանք մատուցել կոկիկ և ժամանակին:
  • Ստուգել պատվերի ճշգրտությունը և սխալների դեպքում անմիջապես լուծել խնդիրը մինչև այն մատուցելը:
  • Հետևել սեղանների մաքրությանը մինչև հաճախորդների ժամանումը, հյուրընկալության ընթացքում և հաճախորդների հեռանալուց հետո:
  • Ապահովել ՏրիոՍոֆթ ռեստորանային ծրագրում պատվերների գրանցման և հաշիվների փակման ճշգրիտ գործընթացը։
  • Աջակցել աշխատակազմին և լինել թիմի լիարժեք անդամ:
  • Աշխատել ջանասիրաբար սպասարկման գերազանց որակի հասնելու համար:

ԱՌԱՋԱՐԿՆԵՐ և ԲԱՐԵԼԱՎՈՒՄՆԵՐ (15%)

● Ներկայացնել հյուրերի առաջարկները անմիջական ղեկավարին և խոհարարներին՝ ուղղված սննդացանկի ցանկալի տեսականու, ինչպես նաև ռեստորանի աշխատանքները առավել արդյունավետ կազմակերպելու ուղղությամբ։

ՔՈ ԹԻՄԸ

Ստանձնելով Կոնցեպտ հյուրանոցում մատուցողի դերը՝ դու կմիանաս ՔՈԱՖ ՍՄԱՐԹ բիզնեսի և գործառնությունների թիմին (Ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի շրջանակներում) և կաշխատես ՔՈԱՖ ՍՄԱՐԹ գործառնությունների փոխղեկավարի անմիջական ենթակայությամբ։

ԴՈՒ

Մենք ակնկալում ենք քո լավագույն որակների ներդրումը և մասնավորապես, որ.

ԴՈՒ ՏԻՐԱՊԵՏԵՍ (Գիտելիք)

  • Անգլերենի և ռուսերենի (բազային իմացություն)։ Գերազանց իմացությունը կդիտվի որպես առավելություն։
  • Կազմակերպչական, հաղորդակցման գերազանց հմտությունների։
  • Համակարգչային գիտելիքների (ռեստորանային ծրագրով աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն)։

ԴՈՒ ԿԱՐՈՂԱՆԱՍ (Հմտություններ)

  • Միաժամանակ կատարել մի քանի գործողություններ և տարբեր իրավիճակներում արագ կողմնորոշվել։
  • Հմտորեն ներկայացնել ռեստորանի մենյուն։
  • Հեշտությամբ հարթել կոնֆլիկտային իրավիճակները։
  • Սթրեսային պայմաններում ինքնուրույն աշխատել, պահպանել ժամկետները։
  • Աշխատել աշխատանքային ճկուն գրաֆիկով ։
  • Պահպանել առողջության և անվտանգության, սննդի և խմիչքի հետ կապված բոլոր սանիտարա-հիգիենիկ և անձնական հիգիենայի կանոնները։

ԴՈՒ ԼԻՆԵՍ (Վերաբերմունք)

  • Պատրաստ մասնագիտական զարգացման։
  • Համբերատար, բարեկիրթ և ժպտերես։
  • Պատրաստ աշխատել թիմային միջավայրում:
  • Պատասխանատու և հաշվետու:

ՄԵՆՔ

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., և այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Տավուշի մարզերի 64 համայնքների ավելի քան 107,000 բնակիչները:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ը կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիի 27-ին։

ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: Մենք փնտրում ենք թիմակիցներ, ովքեր օժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։[6]

ՄԵՆՔ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ ԵՆՔ

  • Կյանք փոխող աշխատանքային փորձ,
  • Աշխատանք, որը կկարևորես ու կսիրես,
  • Մրցակցային աշխատավարձ,
  • Մասնագիտական աճի հնարավորություններ,
  • Անվճար արևելահայերենի դասընթացներ՝ ըստ կարիքի,
  • Դրական և ստեղծագործ աշխատանքային միջավայր։

ՍՊԱՍՈՒՄ ԵՆՔ ՔԵԶ

Վերջնաժամկետը 2022թ․-ի օգոստոսի 12-ի օրվա ավարտն է։

ՔՈԱՖ-ը դինամիկ և զարգացող ոչ առևտրային կազմակերպություն է: Ընկերությունն աճում է մեծ մասշտաբներով, ուստի մեր թիմը հակված է առաջ շարժվել արագ տեմպերով: Մենք փնտրում ենք թիմակիցներ, ովքերօժտված են կամային որակներով և պատրաստ են փոփոխությունների։

Ընկերության մասին
address
Հասցե
Մելիք-Ադամյան 2/2
address
Աշխատակիցների քանակ
151-500
website
Կայք

«Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: ՔՈԱՖ-ի զարգացման թիրախային ոլորտներն են կրթությունը, առողջապահությունը, երեխայի և ընտանիքի աջակցության ծառայությունները, ինչպես նաև սոցիալական և տնտեսական զարգացումը: ՔՈԱՖ-ը մեկնարկել է իր ծրագրերը 2004թ.-ին՝ սկսելով մեկ գյուղից և ընդլայնվելով դեպի 82 համայնք՝ ներդնելով ավելի քան 70 մլն ԱՄՆ դոլար՝ համայնքային ենթակառուցվածքների և զարգացման ծրագրերի մեջ, իր թիրախում ունենալով 107,000-ից ավել գյուղաբնակ շահառու:

2015թ. սկսած՝ ՔՈԱՖ-ը մշակել և իրագործում է ՍՄԱՐԹ նախաձեռնությունը: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովում գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը և միջավայրը: Որպես զարգացման օրինակելի մոդել՝ ՍՄԱՐԹ-ն այժմ տարածվում է Հայաստանի այլ մարզերում և համայնքներում:

ՔՈԱՖ ՍՄԱՐԹ առաջին կենտրոնը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում. բացումը կայացել 2018 թ. մայիսի 27-ին։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Free foreign language courses
Օտար լեզվի դասընթացներ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Trainings
Թրեյնինգներ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում