Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Կոմերցիոն Տնօրեն

"ԲՆԱԿԱՆ Ա" ՍՊԸ

Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Գործադիր, Մենեջմենթ
Վերջնաժամկետ` 16.02.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական 700,000-1,500,000 ֏
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Head of Function - Կոմերցիոն Տնօրեն (Բարձր Վարձատրությամբ)

Կազմակերպությանը անհրաժեշտ է Փորձառու Կոմերցիոն Տնօրեն, Ընկերության արտադրանքների համար։

ԲՆԱԿԱՆԱ Ընկերությունը Հիմնվել է 2018 թվականին։ Ընկերությունը հիմնադրման օրվանից զբաղվում է Սննդային Հումքերի, Դեղորայքի, Մանկական սննդի և այլ ոլորտների ապրանքների ներմուծմամբ և վաճառքով։ Մեր ապրանքատեսականիները ցուցադրված են Հայաստանի բոլոր վաճառակետերում։

Բնականա Ընկերությունը 2021 թվականին հիմնել է արտադրամաս՝ հագեցված բարձր տեխնոլոգիական և թվային սարքավորումներով։ Այստեղ արտադրվում է ավելի քան 30 անուն ապրանքատեսակ։ Մեր ապրանքատեսակները արտահանվում են Ռուսաստանի Դաշնություն և Վրաստան։ Արտադրության հիմնական ոլորտներն են՝ սնեկներ, չիպսեր, չորահացեր, համեմունքներ և այլն։ Բնականա Ընկերության ապրանքատեսականին առանձնանում է իր բարձր որակով և գնային ճիշտ քաղաքականությամբ։

Պարտականություններ

  • Կազմավորել 30-35 հոգանոց թիմ՝ 3 թիմլիդերներով և 30 Պրեսելլերներով
  • Արդյունավետ Ղեկավարել Վաճառքի և Մարքեթինգի Բաժինը
  • Կազմել ռազմավարական պլանավորում
  • Ղեկավարության հետ երկարատև հարաբերությունների ստեղծում և ամրապնդում
  • Ընդլայնել Վաճառքի Շուկան
  • Ուժեղացնել կազմակերպության դիրքը
  • Դարձնել մոտիվացված կոմերցիոն թիմ
  • Կոմերցիոն առաջարկություններով հանդես գալ տնօրենների խորհրդում
  • Կազմակերպել լավ կադրերի հավաքագրում
  • Կազմակերպել աշխատակիցների արդյունավետ աշխատանքի պլան
  • Կապ և խորհրդատվություն ընկերության մարզային դիստրիբյուտորների հետ
  • Շուկայի ուսումնասիրություն, հետազոտություն և զարգացում
  • Նոր գործընկերների կապերի հաստատում
  • Հին գործընկերների հետ լոյալ հարաբերությունների պահպանում
  • Ապրանքանիշի դիրքավորման զարգացում
  • Վաճառքների անալիզ
  • Հայաստանի Տարածքում Շրջել և Վաճառքները վերահսկել
  • Վաճառքի բաժնի աշխատակիցների ուսուցում և կառավարում:
  • Հաշվետվությունների կազմում և ներկայացում (շաբաթական, ամսական, տարեկան հաշվետվություններ)

Պահանջներ

  • Ղեկավարելու և կազմակերպելու հմտություններ.
  • Կազմավորել 30-35 հոգանոց թիմ՝ 3 թիմլիդերներով և 30 Պրեսելլերներով
  • Հայերենի, Ռուսերենի, Անգլերենի (ցանկալի է) իմացություն
  • Բարձրագույն կրթություն.
  • Համակարգչի Իմացություն
  • Ամենաքիչը 5-10 տարվա աշխատանքային փորձը նույն կամ նմանատիպ պաշտոնում պարտադիր է.
  • Գերազանց լսելու, բանակցելու և ներկայացնելու հմտություններ
  • Մարդկանց հետ աշխատելու և շփվելու ունակություն.
  • Բանակցություններ վարելու ունակություն.
  • Աշխատասիրություն և բարձր պատասխանատվության զգացում.
  • Ֆինանսական հաշվետվությունները և գրառումները կարդալու և վերլուծելու ունակություն:
  • Վաճառքի հմտությունների և դրանք դասավանդելու ունակություն.
  • Ճկուն և թիմում աշխատելու ունակություն.
  • Անհրաժեշտության դեպքում գործուղման գնալու հնարավորություն
  • Սեփական ավտոմեքենա

Հավելյալ նշումներ

Աշխատանքային ժամերը` 9:00 - 18:00, 6 օրյա:

Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել CV նշված էլ. հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում