Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Կոմերցիոն մասնագետ

«ԶԵԳԱ» ՍՊԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Լոգիստիկա, Տրանսպորտ
Վերջնաժամկետ` 02.04.2023
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

«ԶԵԳԱ» ՍՊԸ-ն իր թիմը համալրելու նպատակով աշխատանքի է հրավիրում կոմերցիոն մասնագետի՝ թափուր հաստիքը զբաղեցնելու համար։

Պարտականություններ

  • Մրցույթների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրում և մրցակցային փաստաթղթերի կազմում, հանձնում,
  • բանակցությունների վարում ընկերության պոտենցիալ գործընկերների հետ,
  • պատվերների իրականացում պատվերի ընդունման պահից մինչև ապրանքները հաճախորդին մատակարարելու պահը (պատվերի կատարման պատասխանատվություն),
  • պայմանագրերի կնքում, կոմերցիոն առաջարկների կազմում,
  • հաճախորդներին գործընթացի մասին ամբողջական տեղեկատվության տրամադրում,
  • կոմերցիոն առաջարկների կազմում,
  • գնագոյացման հաշվարկ,
  • մարքեթինգ (ուսումնասիրություն),
  • ըստ անհրաժեշտության այլ պարտականությունների կատարում:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ նմանատիպ պաշտոնում,
  • ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն, գրագետ բանավոր և գրավոր խոսք,
  • վերլուծական մտածողություն և խնդիրների լուծման հմտություն,
  • թիմում աշխատելու հմտություններ,
  • համակարգչային ծրագրերի գերազանց իմացություն՝ MS Office, ինտերնետ,
  • կազմակերպչական գերազանց հմտություններ և որոշումներ կայացնելու ունակություն,
  • ճնշման տակ աշխատելու և մանրուքների նկատմամբ ուշադիր լինելու կարողություն,
  • պատասխանատվության բարձր զգացում և ճշտապահություն:

Հավելյալ նշումներ

Հնգօրյա աշխատանքային շաբաթ, աշխատաժամերը՝ 09:00 -18:00:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում