Կոմերցիոն բաժնի մասնագետ
Արիդես ՍՊԸ
Նկարագրություն
«Բարրի Գրուպ» Ընկերությունը փնտրում է կոմերցիոն բաժնի մասնագետ՝ թիմը համալրելու նպատակով։
«Բարրի Գրուպ»-ը միջազգային արտադրական և առևտրային ընկերությունների խումբ է, որը մասնագիտանում է բժշկական սարքավորումների արտադրության, վերականգնողական բուժման և խնամքի ոլորտներում: Մենք ոչ միայն վաճառում ենք, այլև մշակում և շուկայում դարձնում ենք հասանելի մեր սեփական արտադրանքի լուծումները, զարգացնում ենք մանրածախ առևտրի ցանցը և ընդլայնում մեր B2B գործունեությունը: Մեր նպատակն է մեր հաճախորդներին տրամադրել բարձրորակ արտադրանք և փորձագիտական լուծումներ:
Պարտականություններ
- Աշխատել օտարերկրյա եւ տեղական մատակարարների եւ գործընկերների հետ
- Արտադրության համար գույքագրման կառավարում
- Պատվերի կատարման, ժամկետների եւ արտադրանքի որակի վերահսկողություն
- Պայմանագրերի կնքում եւ դրանց կատարման վերահսկողություն
- Հաշվետվությունների կազմում եւ փաստաթղթերի կառավարում
- Աշխատանք 1C-ում
Պահանջներ
- Գնումների կամ վաճառքի ոլորտում առնվազն մեկ տարվա փորձ
- Միջազգային փաստաթղթերի կառավարման հիմունքների իմացություն
- Բանակցային հմտություններ, հաճախորդների եւ մատակարարների հետ երկարաժամկետ հարաբերությունների կառուցում
- 1C-ի ծրագրի իմացություն
- Ռուսերեն եւ անգլերեն լեզուների իմացություն
- Գրավոր եւ բանավոր հաղորդակցման հմտություն
- Համակարգչային գիտելիքներ /MS Օffice/, Word, Excel
- Վերլուծական մտածողություն, պատասխանատվության բարձր զգացողություն, ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Մեծ ծավալի ինֆորմացիայի հետ աշխատելու ունակություն
Հավելյալ նշումներ
- Կայուն աշխատանք
- Կարիերայի և մասնագիտական աճի հնարավորություն
- Աշխատանք անմիջապես ղեկավարի հետ
- Մասնակցություն ընկերության առանցքային նախագծերին
- Մրցունակ աշխատավարձ
- Կորպորատիվ զեղչեր մեր արտադրանքը ձեռք բերելու դեպքում
- Համատեղ կորպորատիվ միջոցառումներ և երեկույթներ
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ 09:00-17․30, հնգօրյա աշխատանքային շաբաթ
- Աշխատանքային հարաբերությունների կառուցում համաձայն ՀՀ աշխատանքային օրենսգրքի
Արիդես ընկերությունը զբաղվում է բժշկական բազմաֆունկցիոնալ մահճակալների և վերականգնողական պարագաների, բժշկական կահույքի, օժանդակ այլ պարագաների, աղե լամպերի, ալկոթեստերների և պուլսօքսիմետրերի արտադրությամբ։