
Կոմերցիոն բաժնի աշխատակից
"Մաքուր Տուն" ՍՊԸ
Նկարագրություն
«Մաքուր տուն» ՍՊԸ-Ն փնտրում է անալիտիկ, բիզնես մտածելակերպով կոմերցիոն բաժնի աշխատակից, ով կմիանա մեր թիմին ՝աջակցելու վաճառքների գործընթացների օպտիմալացմանը ինչպես նաև գործընկերային հարաբերությունների կառավարմանը։
Պարտականություններ
- Շուկայի ուսումնասիրում, մրցակցային միջավայրի դիտարկում և վերլուծություն
- Մատակարարների առաջարկների մասին պահանջվող վերլուծություն,
- Գնային քաղաքականության վերլուծություն,
- Վաճառքների հաշվետվությունների պատրաստում և ներկայացում ղեկավարությանը,
- Արդյունավետ բանակցությունների վարում մատակարարների հետ
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Արական սեռի ներկայացուցիչ,
- Աշխատանքային փորձը վաճառքի և համապատասխան ոլորտում պարտադիր է,
- Ռուսերենի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Exel-ի գերազանց իմացություն,
- Արագ կողմնորոշվելու, խնդիրներին ճիշտ լուծումներ տալու ունակություն։
Հավելյալ նշումներ
Վեցօրյա աշխատանքային շաբաթ։
«Մաքուր տուն»-ը մանրածախ առևտրով զբաղվող խանութների ցանց է: Խանութների պատմությունը սկսվել է 2018 թվականից: Այժմ Երևանում արդեն կա 66 խանութ: Մեր ցանցում դուք կգտնեք այն ամենը, ինչ անհրաժեշտ է ձեր տան և խնամքի համար: «Մաքուր տուն»-ը ունի ամեն ինչ՝ մաքրող և լվացող միջոցներ, սպասք, բրենդային կոսմետիկա, մանկական հիգիենայի պարագաներ, գրենական պիտույքներ և այլն: Մեր նպատակն է ստեղծել սպասարկման տարբերվող մակարդակ այս ոլորտում՝ հաշվի առնելով սպառողների հնարավորությունները և շահերը: