Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Կլինիկայի մենեջեր / որակի ապահովման մասնագետ

Վիժնմեդ Ակնաբուժական Կլինիկա

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական սկսած 300,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, 8 ժամյա գրաֆիկ
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Առողջապահություն, Բժշկություն
Վերջնաժամկետ`
26.09.2026

Նկարագրություն

Վիժնմեդ ակնաբուժական կլինիկան փնտրում է միջին կամ ավագ բժշկական կրթությամբ և/կամ Հանրային առողջություն և առողջապահություն կամ Առողջապահության կառավարում մագիստրոսական կամ համապատասխան բարձրագույն կրթություն ունեցող կլինիկայի մենեջեր/որակի ապահովման մասնագետ։

Պարտականություններ

  • Ապահովել որակի ուղեցույցների, անվտանգության չափանիշների և կարգավորող պահանջների իրականացումը,
  • Իրականացնել ակնաբուժական բուժօգնության, ինչպես նաև պացիենտների անվտանգության բարելավման ծրագրեր,
  • Կազմակերպել ներքին աուդիտներ և պատրաստել որակի ու անվտանգության հաշվետվություններ՝ ղեկավարության և արտաքին շահագրգիռ կողմերի համար
  • Պարբերաբար իրականացնել անձնակազմի իրազեկումներ պացիենտների անվտանգության և որակի ապահովման թեմաներով,
  • Հավաքագրել և վերլուծել պացիենտների բողոքները՝ դրանց հիման վրա մշակելով բարելավման գործողություններ,
  • Իրականացնել մոնիթորինգներ հաստատության տարբեր ստորաբաժանումներում,
  • Հետևել ընդունարանի, կրտսեր, միջին և ավագ բուժ․ անձնակազմի աշխատանքի պատշաճ որակին, վերհանել թերությունները և բացթողումները, առաջարկել լուծումներ:
  • Հետևել անկետաների և պատմագրերի պատշաճ վարմանը և լրացմանը։

Պահանջներ

  • Բակալավրի աստիճան՝ առողջապահության կառավարման կամ հարակից ոլորտում
    (մագիստրոսի աստիճանը՝ ցանկալի է)։
  • Առողջապահական ծառայությունների որակի բարելավման և անվտանգության թեմաներով առնվազն 50 շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) կրեդիտի առկայությամբ հավաստագիր։
  • Առաջնահերթություն կտրվի այն մասնագետներին, ովքեր ունեն առողջապահական կամ հիվանդանոցային ոլորտում աշխատանքի փորձ՝ կառավարման, որակի ապահովման, պացիենտի անվտանգության կամ ռիսկերի կառավարման ուղղություններով։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:00-ից մինչև 18:00:
  • Խնդրում ենք այլ ժամերի, այլ օրերի և գիշերային ժամերին աշխատանքի առաջարկներով չդիմել։
  • Ուսանողներ չեն դիտարկվում։
  • Աշխատանքի անցնելուց առաջ պարտադիր է անցնել հարցազրույց։
Ընկերության մասին
address
Հասցե
ք․ Երևան, Հյուսիսային Ճառագայթ 2
address
Աշխատակիցների քանակ
16-50
Phone
Հեռ.
+374 41 900920
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free parking
Անվճար կայանում
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում