Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Կլինիկայի բուժքույր

Վիտա Դետոքս կլինիկա

Աշխատավայր` Երևան
Դրույք` Ճկուն գրաֆիկ
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, Հերթափոխով
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Առողջապահություն, Բժշկություն
Վերջնաժամկետ`
28.11.2025

Նկարագրություն

Վիտա Դետոքս կլինիկային անհրաժեշտ է բուժքույր։

Պարտականություններ

  • Ներերակային կաթիլային ինֆուզիաների պատրաստում և միացում,
  • Վիտամինային և դեղորայքային ինֆուզիոն թերապիայի իրականացում բժշկի նշանակման համաձայն,
  • Սանիտարահիգիենիկ և ասեպտիկայի կանոնների պահպանում,
  • Ախտանշանների և հիվանդի ընդհանուր վիճակի մշտադիտարկում ընթացակարգի ընթացքում,
  • Բժշկի հրահանգների ճշգրիտ կատարում և բժշկական փաստաթղթերի լրացում։

Պահանջներ

  • Բուժքրոջ համապատասխան կրթություն (բարձրագույն կամ միջին մասնագիտական),
  • Մասնագիտական լիցենզիա/վկայական,
  • Առնվազն 1 տարվա փորձ ներերակային կաթիլայիններ միացնելու մեջ,
  • Երակների լավ «գտնելու» հմտություն, ներառյալ բարակ և դժվար հասանելի երակների դեպքում,
  • Հիվանդի հետ շփման բարձր մշակույթ, պատասխանատվություն և մանրակրկիտություն,
  • Արտակարգ իրավիճակներում արագ արձագանքելու և ճիշտ որոշում կայացնելու ունակություն։
Ընկերության մասին
address
Հասցե
Yerevan, Koryun st. 5 2/2
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
+374 95 330044

Առողջությունն ու գեղեցկությունը պահպանելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը կաթիլային ներարկումներն են, որոնք մի քանի ժամում օրգանիզմը հարստացնում են անհրաժեշտ միկրոտարրերով։ 

Vita Detox-ը առաջարկում է կաթիլային տարբեր պրոցեդուրաներ, որոնք բուժում և կանխարգելում են առողջական մի շարք խնդիրներ, օգնում են դիմադրել վիրուսներին և վարակներին, բարելավում են իմունային համակարգի աշխատանքը, պահպանում են երիտասարդությունն ու գեղեցկությունը։

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում