Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Կլինիկայի Ադմինիստրատոր

Վիտա Դետոքս կլինիկա

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, Հերթափոխային, 8 ժամյա գրաֆիկ
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ`
12.09.2026

Նկարագրություն

«ՎԻՏԱԴԵՏՈԿՍ ԿԼԻՆԻԿԱ»-ին անհրաժեշտ է պատասխանատու, կազմակերպված և հաղորդակցման բարձր հմտություններ ունեցող Ադմինիստրատոր։

Եթե սիրում եք մարդկանց հետ աշխատանքը, կարևորում եք բարձրակարգ սպասարկումը, ուշադիր եք մանրուքների նկատմամբ և կարողանում եք միաժամանակ արդյունավետ կազմակերպել մի քանի գործընթաց՝ սպասում ենք Ձեզ մեր թիմում։

Պարտականություններ

  • Բուժառուների ընդունում, ուղղորդում և բարձրակարգ սպասարկման ապահովում։
  • Այցերի գրանցում և բժիշկների ընդունելությունների ժամանակացույցի կառավարում։
  • Հեռախոսազանգերի, էլեկտրոնային նամակների, չատերի և սոցիալական ցանցերից ստացվող հաղորդագրությունների ու մեկնաբանությունների պատասխանում, ինչպես նաև Կլինիկայի տեղեկատվական նյութերի տարածմանն աջակցություն։
  • Բժիշկների, բուժքույրերի և Կլինիկայի մյուս աշխատակիցների հետ համագործակցություն՝ աշխատանքային գործընթացների անխափան կազմակերպման նպատակով։
  • Բուժառուների տվյալների և անհրաժեշտ տեղեկատվության ճշգրիտ մուտքագրում, տվյալների բազայի վարում և թարմացում։
  • Կլինիկայի ընթացիկ HR գործընթացների վարչական մասի ապահովում և համակարգում։
  • Կլինիկայի ընթացիկ վարչական փաստաթղթերի և հաշվետվությունների վարում, ինչպես նաև այլ կազմակերպչական և վարչական աշխատանքների իրականացում։

Պահանջներ

Մեզ համար կարևոր է, որ Դուք՝

  • ունենաք հաղորդակցման և հաճախորդների սպասարկման գերազանց հմտություններ,
  • լինեք կազմակերպված, պատասխանատու և ուշադիր մանրուքների նկատմամբ,
  • կարողանաք ճիշտ սահմանել առաջնահերթությունները և արդյունավետ աշխատել բազմախնդիր միջավայրում,
  • ունենաք գրագետ ու հստակ բանավոր և գրավոր խոսք,
  • գերազանց տիրապետեք հայերենին, իսկ ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • վստահ օգտվեք MS Office-ից, էլեկտրոնային փոստից և պատրաստ լինեք արագ յուրացնել Կլինիկայում կիրառվող ծրագրերը,
  • վստահ աշխատեք Instagram, Facebook և TikTok սոցիալական հարթակներից,
  • կարողանաք ճշգրիտ աշխատել փաստաթղթերի, տվյալների և կոնֆիդենցիալ տեղեկատվության հետ,
  • լինեք կոկիկ և պահպանեք Կլինիկայում սահմանված բարձր սպասարկման, գործնական վարքագծի և արտաքին տեսքի ստանդարտները։
  • Ադմինիստրատիվ, հաճախորդների սպասարկման կամ բժշկական ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

  • Դիմելու համար խնդրում ենք ուղարկել ինքնակենսագրական՝ լուսանկարով։
  • Աշխատանքային գրաֆիկը՝ 8-ժամյա աշխատանքային օր, շաբաթական 2 հանգստյան օր։
  • Կլինիկայի աշխատաժամերն են՝ երկուշաբթի–ուրբաթ՝ 08:00–20:00, շաբաթ՝ 09:00–20:00, կիրակի՝ 10:00–17:00։
  • Աշխատանքը կազմակերպվում է հերթափոխային գրաֆիկով։

Ընկերության մասին
address
Հասցե
Yerevan, Koryun st. 5 2/2
address
Աշխատակիցների քանակ
1-15
Phone
Հեռ.
+374 95 330044

Առողջությունն ու գեղեցկությունը պահպանելու ամենաարդյունավետ միջոցներից մեկը կաթիլային ներարկումներն են, որոնք մի քանի ժամում օրգանիզմը հարստացնում են անհրաժեշտ միկրոտարրերով։ 

Vita Detox-ը առաջարկում է կաթիլային տարբեր պրոցեդուրաներ, որոնք բուժում և կանխարգելում են առողջական մի շարք խնդիրներ, օգնում են դիմադրել վիրուսներին և վարակներին, բարելավում են իմունային համակարգի աշխատանքը, պահպանում են երիտասարդությունն ու գեղեցկությունը։

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում