Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Կենտրոնական պատվերների համակարգման մասնագետ

Carrefour Armenia

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու
Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ`
26.11.2026

Նկարագրություն

Քարֆուր Հայաստանի կենտրոնական գրասենյակը հրավիրում է աշխատանքի ՝ պատվերների համակարգման մասնագետների։ Պետք է ապահովել կազմակերպության պատվերների արդյունավետ, ժամանակին, ճշգրիտ մշակումն ու համակարգումը ։

Փնտրում ենք ճկուն, աշխատելու ձգտում ունեցող թիմակիցների։

Պարտականություններ

  • Ամենօրյա պատվերների կազմում, ստուգում, վերահսկում,
  • Ապրանքատեսականու վերլուծություն ըստ խանութների,
  • Զրոյական մնացորդի ստուգում, վերլուծություն,
  • Կենտրոնական պատվերների ձևավորում և հետագա իրականացվող մատակարարումների վերահսկում։

Պահանջներ

  • Կրթություն՝ բարձրագույն, միջին մասնագիտական,
  • Աշխատանքային փորձ՝ պարտադիր համանման ոլորտում,
  • Պարտադիր հմտություններ՝ 1C ծրագրի իմացություն, Excel,
  • Ցանկալի հմտություններ՝ ճկունություն, արագ կողմնորոշվելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ 6-օրյա։

Ընկերության մասին
address
Հասցե
34/3 Arshakunyats Avenue , Yerevan Armenia
address
Աշխատակիցների քանակ
151-500

Քարֆուրի պատմությունը սկսվել է ավելի քան 60 տարի առաջ Ֆրանսիայում առաջին հիպերմարկետի բացմամբ, որի հիմնադիրն է հեռատես ձեռներեց Մարսել Ֆուրնիեն: Քարֆուրը պահպանել է իր պիոներական ոգին և այդ ժամանակից ի վեր շարունակաբար նորացվել է:

Ոգեշնչվելով Միացյալ Նահանգներից՝ Քարֆուրի հիմնադիրը բացեց առաջին հիպերմարկետը Ֆրանսիայում 1963 թվականի հունիսի 15-ին Sainte-Geneviève-des-Bois-ում:

Հիպերմարկետն իր տեսակի մեջ առաջինն էր Ֆրանսիայում և առաջարկում էր ապրանքների լայն տեսականի ցածր գներով: Ավելի քան 2500 մ² ինքնասպասարկման վաճառքի տարածք՝ 400 անվճար ավտոկայանատեղիով:

Հիպերմարկետների այս մոդելը, որը ներառում էր սուպերմարկետներ և հագուստի և էլեկտրոնիկայի բաժիններ, մեծ հաջողություն ունեցավ, ինչը թույլ տվեց Քարֆուրին արագ ընդլայնվել Ֆրանսիայից դուրս։

Քարֆուրի տարբերանշանը ստեղծվել է Vénissieux հիպերմարկետի բացման համար. այն պատկերում է «C»-ն Քարֆուրի համար՝ ադամանդի մեջտեղում, ձախից կարմիր, աջից կապույտ, վերևում և ներքևում սև գծերով: Լոգոն արագ զարգացավ. սև գծերը անհետացան՝ «C»-ն ավելի քիչ տեսանելի դարձնելով:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Reward system
Բոնուսային համակարգ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում