Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Կայանների շինարարության վերահսկող

Ucom

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Ճարտարապետություն, Շինարարություն
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

Մենք փնտրում ենք շինարար-ինժեներ, որն իրականացնելու է ռադիոկայանների կառուցման ամբողջ ընթացքի վերահսկումը և մոնիտորինգը սկզբից մինչև հանձնման փուլը՝ ներառյալ նյութերի տեղակայման ակտերի և փաստաթղթերի ապահովումը։

Պարտականություններ

  • Կայանների կառուցում/փոփոխում/արդիականացում կառավարում.
    Ղեկավարել ռադիոկայանների կառուցումը, փոփոխումը և արդիականացումը՝ ապահովելով նախագծերի ժամանակին ավարտը՝ տեխնիկական բնութագրերին համապատասխան:
  • Հաշվետվությունների ներկայացում և համակարգում.
    Պարբերաբար տրամադրել հաշվետվություններ տեղակայման համակարգողին ծրագրի առաջընթացի, մարտահրավերների և ժամանակացույցերի կամ ռեսուրսների ցանկացած փոփոխության վերաբերյալ:
  • Նախագծերի կազմակերպում
    Ակտիվորեն մասնակցել կայանների փոփոխությունների հետ կապված նախագծերին՝ ապահովելով պահանջվող փոփոխությունների կամ արդիականացման արդյունավետ իրականացումը։
  • Որակի վերահսկում
    Ապահովել կայանների կառուցման և փոփոխման բոլոր գործընթացները՝ ստուգելով կատարված աշխատանքի համապատասխանությունը սահմանված բնութագրերին և պահանջներին:
  • Խնդիրների կարգավորում.
    Կարգավորել կայանների շինարարության ժամանակ առաջացած խնդիրները՝ բանակցելով սեփականատերերի, պետական մարմինների կամ կապալառուների միջև ծագած հարցերը։

Պահանջներ

  • Համապատասխան կրթություն և փորձ, ցանկալի է ռադիոկայանների կառուցման և շինարարության ոլորտում
  • Համակարգչային գիտելիքներ(MS Office) և գծագրման(AutoCad) հմտություն
  • Վարորդական վկայական
  • Օտար լեզուների բավարար իմացություն
  • Ինքնուրույն աշխատելու և գործընթացներ ղեկավարելու հմտություն

Ընկերության մասին
address
Հասցե
Davit Anhaght 8/4
address
Աշխատակիցների քանակ
1001+
Phone
Հեռ.
011400400

Ucom-ը մատուցում է ամենաարագ ֆիքսված և շարժական կապի ծառայությունները Հայաստանում: Բացարձակ առաջատար է IPTV և ֆիքսված ինտերնետի ծառայությունների մատուցման ոլորտում, ինչպես նաև զբաղեցնում է գլխավոր դիրքերը շարժական ինտերնետի հայկական շուկայում: Այդ մասին վկայում է ֆիքսված և շարժական ինտերնետի թեստավորման և վերլուծության համաշխարհային առաջատար Ookla® ընկերությունը, որը Ucom-ին շնորհել է «Ամենաարագ շարժական ինտերնետը Հայաստանում 2017» Speedtest Award™ մրցանակը, ինչպես նաև «Ամենաարագ ֆիքսված ցանցը Հայաստանում 2021» մրցանակը, ինչի համար հիմք է ծառայել Speedtest Intelligence® տվյալների վերլուծությունը: 2022-ին Ookla®-ն Ucom-ին շնորհել է «Հայաստանում ամենաարագ ֆիքսված ցանց 2022» և «Հայաստանում ամենաարագ շարժական ցանց 2022» մրցանակները, ինչն ընկերության 1400 աշխատակիցների համատեղ ջանքերի լավագույն գնահատականն է ոչ միայն հայաստանյան շուկայի, այլև տարածաշրջանի և ԱՊՀ երկրների մակարդակով։

Ucom-ը մշտապես աշխատում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով անմիջական եւ թափանցիկ հարցազրույցների ընթացակարգ։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Family medical insurance
Բժշկական ապահովագրություն ընտանիքի համար
Reward system
Բոնուսային համակարգ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Parental leave
Ծնողական արձակուրդ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում