
Կաթնամթերքի Տեխնոլոգ
ՍՈՖՅԱ ԿԱԹ ՍՊԸ
Քաղաք`
Աբովյան
Աշխատավարձ`
Ամսական
300,000
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Վեցօրյա
Աշխատանքային փորձ`
Փորձառու
Ոլորտ`
Արտադրություն, Գործառնություն
Նկարագրություն
ՙՙՍոֆյա Կաթ՚՚ Ընկերությանն անհրաժեշտ է կաթի և կաթնամթերքի տեխնոլոգ։
Պարտականություններ
- Ապահովել արտադրական գործընթացների կազմակերպման հաջորդականությունը սահմանված ժամկետներում և պահանջներին համապատասխան,
- Կատարել արտադրության տեխնոլոգիական ռեժիմների պահպանման, ստանդարտների և ընթացակարգերի ապահովման աշխատանքները,
- Կազմակերպել արտադրական տեղամասերում սանիտարահիգիենիկ կանոնների պահպանման և ապահովման գործընթացները,
- Մասնակցել հումքի և օժանդակ նյութերի որակական ցուցանիշների գնահատմանը,
- Ապահովել հումքի և օժանդակ նյութերի տեղափոխման, պահպանման և նպատակային օգտագործման կանոնները,
- Ապահովել սարքավորումների, հոսքագծերի կանոնավոր գործունեությունը,
- Ներկայացնել վերադասին կատարված աշխատանքների և խոչընդոտների վերաբերյալ տեղեկություններ,
- Բացահայտել տեխնոլոգիական անհամապատասխանությունները և ներկայացնել առաջարկներ դրանք վերացնելու ուղղությամբ,
- Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն կաթի և կաթնամթերքի տեխնոլոգիա մասնագիտացմամբ,
- Կաթի և կաթնամթեքի արտադրության տեխնոլոգի աշխատանքային փորձ,
- Անհրաժեշտ տեխնիկական/մասնագիտական հմտություններ,
- Լարված պայմաններում ուշադիր և զգոն աշխատելու ունակություն,
- Աշխատանքը ժամանակին և բարեխիղճ կատարելու ունակություն,
- Ճկունություն և թիմային աշխատանքի ունակություն,
- Կարգապահություն, պարտաճանաչություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Հաղորդակցվելու ունակություն:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6 օրյա՝ 09:00 - 18:00։
Ընկերության մասին
Հասցե
ՀՀ Ք. Աբովյան Սևանի 1/7
Աշխատակիցների քանակ
51-150
Հեռ.
37444502502
Առավելություններ
Աշխատավարձի տարեկան վերանայում
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Ծառայողական մեքենա