Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Կատեգորիայի մենեջեր

SAS GROUP

Աշխատավայր` Կենտրոն, Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
09.08.2026

Նկարագրություն

«ՍԱՍ ԳՐՈՒՊ»-ն աշխատանքի է հրավիրում փորձառու, վերլուծական ունակություններով, կոմերցիոն և վաճառքների կառավարման գիտելիքներով կատեգորիայի մենեջերի:

Պարտականություններ

  • Ապրանքանյութական արժեքների ձեռքբերման հետ կապված բանակցային փուլից մինչև ապրանքի վաճառքի գործընթացի կազմակերպում (ապրանքանյութական արժեքների պատվիրումից մինչև խանութներում վաճառքի ամբողջ գործընթաց) ։
  • Համակարգչային ծրագրերով ներմուծման ապրանքերի պատվերների վերահսկում, չմատակարարված կամ թերի մատակարարված ապրանքների ճշտում, ինքնարժեքի հաշվարկին մասնակցություն։
  • Նոր ապրանքերի հայտնաբերում, ուսումնասիրում
  • Ապրանքախմբի վերաբերյալ թրեյնինգների անցկացում աշխատակազմի հետ։
  • Ապրանքների մնացորդների և պաշարների վերահսկողություն ստորաբաժանումներում։
  • Ակցիաների կազմակերպում և անցկացում:
  • Ապրանքների վաճառքների հաշվետվությունների վերլուծություն:
  • Գնագոյացման եվ մարժայի վերահսկում
  • Աշխատանքային բնույթից բխող այլ պարտականությունների իրականացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն տնտեսագիտության, բիզնեսի կառավարման, մարքեթինգի կամ հարակից այլ ոլորտում,
  • Աշխատանքային փորձ կոմերցիոն, բիզնեսի կամ վաճառքների կառավարման, ապրանքագիտության , գնումների ոլորտում,
  • MS office-ի, 1C ծրագրի իմացություն (ցանկալի է)
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների վարժ իմացություն (ցանկալի է)
  • Վերլուծական միտք
  • Կազմակերպչական հմտություններ
  • Ժամանակի կառավարման հմտություններ

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1001+

Որակավորված և լավ պատրաստված աշխատակիցներն արտացոլում են մեր ընկերության բարձր չափանիշներն ու արժեքները: Ուստի, պատահական չէ, որ ՍԱՍ Գրուպը վարում է համակարգված կադրային քաղաքականություն` գնահատելով մեր բազմաքանակ թիմի հմտությունները, ուժը և հեռանկարները:

ՍԱՍ Գրուպը Ֆրանկֆուրտում այս տարի կայացած Business Initiative Directions (B.I.D.) կազմակերպության կողմից անցկացված «Որակի միջազգային մրցանակաբաշխության» ընթացքում ոսկե անվանակարգում արժանացել է «Լավագույն գործատու» մրցանակին:

Մենք ապահովում ենք հարմարավետ պայմաններ աշխատանքի արդյունավետ կազմակերպման համար և հաճախակի նախաձեռնում հետաքրքիր ժամանց հանգստյան օրերին: ՍԱՍ Գրուպը խրախուսում է թիմային աշխատանքն, ինչն իր հերթին մարդկանց հնարավորություն է տալիս ներգրավված լինել իրենց աշխատանքի վերաբերյալ կայացվող որոշումների գործընթացին և նպաստում է մեր ընդհանուր բիզնեսի զարգացմանը:

Մեր թիմի անդամ դառնալու դեպքում Ձեր առջև մասնագիտական գերազանց զարգացման հնարավորություններ կբացվեն:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Parental leave
Ծնողական արձակուրդ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում