
Կատեգորիայի ղեկավար
MG Գրուպ
Նկարագրություն
MG սուպերմարկետների ցանցը աշխատանքի է հրավիրում կատեգորիայի ղեկավարի, ով պատասխանատու է լինելու ներքին սպառման ապրանքների և ընդհանուր արտադրության հումքի համար։
Պարտականություններ
- Ընդհանուր վերահսկողություն հումքի և ներքին սպառման ապրանքների ձեռքբերման և իրացման գործընթացի նկատմամբ,
- Մատակարարների հետ շուկայական հարաբերությունների համակարգում,
- Հաստիքից բխող այլ պարտականություններ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթությունը պարտադիր է,
- Աշխատանքային համապատասխան փորձը պարտադիր է,
- Հաղորդակցության գերազանց հմտություններ,
- Պատասխանատվության բարձր զգացում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա աշխատանքային գրաֆիկ.
Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:
Այլ աշխատանքային մանրամասներ կքննարկվեն հարցազրույցի փուլում:
«MG» գրուպը հիմնադրվել է 2003 թ.-ին:
Մենք արդեն ունենք 24 MG սուպերմարկետի և 10 MG լավաշների ցանց, MG Toys խաղալիքների խանութ:
MG-ն ունի մի քանի արտադրություն՝ «MG Sweet», «MG հաց», «MG Food» կիսաֆաբրիկատներ, ինչպես նաև աղցաններ, պիցցայի և աջարական խաչապուրու խմորներ:
Մեր առաքելությունն է սպառողին ներկայացնել ճկուն գնային քաղաքականություն, թարմ և որակյալ արտադրանք, պահպանել բարեխիղճ սպասարկումը, և խթանել ապրանքների մատչելիությանը։ Տարիների ընթացքում գրանցված հաջողությունները ապացուցում են մեր հավատարմությունը հաճախորդների նկատմամբ։
«MG GROUP»-ն անում է հնարավոր ամեն բան, որպեսզի Ձեզ ապահովի որակյալ արտադրանքով:
Careers@mgsupermarket.am