Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Կատեգորիա մենեջեր (կենցաղային տեխնիկա)

Decora

Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ` 12.05.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ

Նկարագրություն

Հրավիրում ենք աշխատանքի օտար լեզուների տիրապետող կատեգորիա մենեջերների, ովքեր կհամակարգեն իրենց մասով ապրանքների շուկայի ուսումնասիրությունը, ներմուծումն ու վաճառքի խթանումը:

Պարտականություններ

  • ուսումնասիտել տվյալ ապրանքացանկի շուկան, ձևավորել ներմուծման առաջարկ,
  • համագործակցել արտադրողների, մատակարարների հետ ներմուծման մասով,
  • հետևել ապրանքի ներմուծման գործընթացին, համագործակցելով լոգիստիկայի մասնագետների հետ,
  • ձեռնարկել միջոցառումներ ներմուծվող ապրանքի ներկայացման, վաճառքի խթանման համար,
  • աջակցել տվյալ ապրանքի մասով վաճառքի անձնակազմի ուսուցման գործընթացին,
  • կատարել վերլուծություն ապրանքի վաճառքի, ներմուծման պահանջների վերաբերյալ:

Պահանջներ

  • Բարձրագույն, ցանկալի է տնտեսության, շուկայագիտության, տեխնիկական ոլորտներում,
  • Ռուսերենի և անգլերենի իմացության առնվազն միջին մակարդակ (B1+),
  • Գործարար հաղորդակցման զարգացած հմտություններ,
  • Ներմուծման ոլորտում աշխատանքի փորձ/գործընթացների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Տեխնիկայի ապրանքների ուղղության իմացությունը, նշված ոլորտներում աշխատանքի փորձը կդիտվի որպես առավելություն,
  • Մանրուքներին ուշադրություն,
  • Գրագետ խոսք՝ գրավոր և բանավոր,
  • Պատասխանատվությյուն, պարտաճանաչություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում