Կառի վարորդ
Modus Granum LLC
Նկարագրություն
Գործարանին անհրաժեշտ է ամբարձիչի կառի վարորդ։
Պարտականություններ
- Կառի միջոցով հումքի նյութերի և պահեստում առկա արտադրանքի տեղփոխություն
- Պատրաստի արտադրանքի դասավորում՝ պահպանելով անվտանգության կանոնները
Պահանջներ
- Կառի վարորդի աշխատանքային փորձ
- Խնամքով վարել իրեն հատկացված տեխնիկան
- Լինել պարտաճանաչ
- Բարեխղճորեն կատարել բոլոր աշխատանքային պարտականությունները
Հավելյալ նշումներ
- Աշխատակիցներին տեղափոխում ենք մեր տրանսպորտով Երևան քաղաքից։
- Տարիքային սահմանափակումը մինչև 50 տարեկան
- Գործարանը գտնվում է քաղաք Եղվարդ, Երևանյան խճուղի 14 հասցեում։
- Աշխատանքային գրաֆիկ՝ երկ․-ուրբաթ՝ 09։00-18։00, շաբաթ օրը՝ 09։00-17։00, կիրակի օրը հանգիստ։
- Աշխատավարձ՝ 180 000 դրամ
- Դիմելու համար կարող եք զանգահարել միայն ռեզյումեն՝ ուղարկելուց հետո հայերեն կամ ռուսերեն տարբերակով։
- Մանրամասների համար զանգահարել նշված համարին ժամը 10։00-12։00-ը, բացի կիրակի օրերից։
<<MODUS GRANUM>> ընկերությունը հիմնադրվել է 1994 թ․-ին։ 1995 թ․-ից ընկերությունը Հայաստանում և արտերկրում հայտնի դարձավ որպես հացահատիկային մշակաբույսերի և կերային հումքի խոշորագույն մատակարարներից մեկը, ինչպես նաև <<Արմաշ>> ապրանքային նշանի տակ ալյուր արտադրող։
2009 թ․-ին Եղվարդի համակցված կերերի գործարանը, որը կառուցվել է 1993թ․-ին, դարձավ "MODUS GRANUM" ընկերության արտադրական ճյուղերից մեկը։ Գործարանը հիմնովին նորոգվել է և ժամանակակից պահանջներին համապատասխան արտադրում է ընտանի կենդանիների և թռչունների համակցված կեր։։
2013թ․-ին MODUS GRANUM-ը գործարանում տեղադրեց տարեկան 40․000 տոննա արտադրողականությամբ՝ ձկան կերերի գերմանական արտադրական հոսքագիծ։
2016թ-ին ընկերությունը ձեռք է բերել և շահագործման հանձնել դանիական արտադրության (ANDRITIZ Դանիա) վերջին արտադրական հոսքագիծը, որը լիովին ավտոմատացնում է արտադրական գործողությունները և ապահովում է տարեկան 60․000 տոննա արտադրողականություն։
2018թ․-ին ընկերությունը սկսեց ձկան կերեր արտահանել հարևան երկրներ;