Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Կարգավար-օպերատոր

Վեոլիա Ջուր ՓԲԸ

Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հերթափոխով
Աշխատանքային փորձ` Սկսնակ
Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ`
05.07.2025

Նկարագրություն

«Վեոլիա Ջուր» ընկերությունը Հայաստանում հանդիսանում է խոշոր գործատուներից մեկը, ով ապահովում է կայուն և հեռանկարային աշխատանք:

  • Իրականացնել ընկերության ջրաղբյուրներից, պոմպակայաններից, ջրամբարներից և ընկերության տնօրինությունների կարգավարական ծառայությունից ստացվող տեղեկությունների ընդունում և գրանցում,
  • Իրականացնել հսկողություն մնացորդային քլորի և ըստ գրաֆիկի դրանց գրանցումների առկայության վրա,
  • Համակարգել ջրագծերի, ջրատարների, կոյուղագծերի վթարների, պոմպակայաններում կանգառների, պլանային անջատումների մասին տեղեկությունը,
  • Հետևել և համակարգել ջրամատակարարման գոտիների ծախսերի հոսքերը,
  • Իրականացնել վերահսկողություն ջրաղբյուրների, ՕԿՋ-ների, բաշխիչ ցանցերի, միջմասնաճյուղային ջրաքանակների առցանց տրվող տվյալների սահմանաչափերի սահմանում և խախտումների,
  • Պատասխանել սոցիալական ցանցերի միջողով բաժանորդների առաջադրած հարցերին և խնդիրներին,
  • Իրականացնել հեռակառավարման համակարգի գործածման միջոցով ջրամատակարարման համակարգի ամենօրյա կառավարում,
  • Կազմել հաշվետվությունների ջրամատակարարման գոտիների ծախսերի մասով,
  • Հաճախորդների սպասարկումը իրականացնելիս առաջնորդվել հաճախորդամետության սկզբունքով, դրսևորել հարգալից, քաղաքավարի և բարյացկամ վերաբերմունք։

Պահանջներ

  • Հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Հաճախորդների հետ շփման կանոններ,
  • Համակարգչային ծրագրերի (МS Word and Excel) իմացություն,
  • Օտար լեզուների՝ անգլերեն և ռուսերեն, իմացությունը ցանկալի է,
  • Բարձրագույն կրթություն,
  • Կոնֆլիկտների կառավարման ունակություն,
  • Թիմային աշխատանք։

Հավելյալ նշումներ

  • 25 աշխատանքային օր ամենամյա արձակուրդ,
  • Դժբախտ պատահարներից ապահովագրություն։

«Վեոլիա Ջուր» ընկերությունը Հայաստանում հանդիսանում է խոշոր գործատուներից մեկը, ով ապահովում է կայուն և հեռանկարային աշխատանք:

Աշխատանքի վայրը գտնվում է ք. Երևան, Բեռնակիրներ 85/1 հասցեում

Ընկերության մասին
address
Հասցե
ք. Երևան, Աբովյան 66
address
Աշխատակիցների քանակ
1001+
Phone
Հեռ.
033144748

Վեոլիա Գրուպը ռեսուրսների օպտիմալացված կառավարման համաշխարհային առաջատարն է: Ամբողջ աշխարհում 218,000 աշխատակիցներով Ընկերությունը նախագծում և տրամադրում է ջրի, թափոնների և էներգիայի կառավարման լուծումներ, որոնք նպաստում են համայնքների և արդյունաբերության կայուն զարգացմանը: Վեոլիայի նպատակն է նպաստել մարդկային զարգացման առաջընթացին՝ հաստատակամորեն հավատարիմ մնալով ՄԱԿ-ի կողմից սահմանված Կայուն զարգացման նպատակներին. հասնել ավելի լավ և ավելի կայուն ապագայի բոլորի համար: Իր բիզնես գործունեությունների տարբեր ուղղությունների միջոցով Վեոլիան օգնում է զարգացնել ռեսուրսների հասանելիությունը, պահպանել առկա ռեսուրսները և համալրել դրանք: Եթե ցանկանում եք նպաստել մարդկության առաջընթացին, միացե՛ք մեր թիմին:

Տեսնել ավելին
Առավելություններ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Personal accident, death, illness insurance
Պատահարների և հիվանդությունների ապահովագրություն
Trainings
Թրեյնինգներ
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Company car
Ծառայողական մեքենա
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում