
Կառավարիչ
Իննովա Մենեջմենթ
Նկարագրություն
«Իննովա Մենեջմենթ» ընկերությունը, որը զբաղվում է շենքերի, բազմաբնակարան համալիրների, կոմերցիոն և համատիրությանը պատկանող տարածքների կառավարմամբ, փնտրում է «Կառավարիչ»։
Պարտականություններ
- Արձագանքել տարածքի բնակիչների կարիքներին, անհրաժեշտության դեպքում ուղորդել օպերացիոն թիմի աշխատանքները,
- Հաղորդակցվել գործընկեր և պոտենցիալ գործընկեր կազմակերպությունների հետ,
- Ղեկավարել տնտեսվարին, այգեպանին, մաքրության աշխատակիցներին,
- Հաղորդակցվել տարածքի բնակիչների հետ՝ խնդիրների դուրս բերման նպատակով,
- Ապահովել պարտադիր վճարների կատարումը՝ զանգերի միջոցով հիշեցումներ կատարելով,
- Մասնակցել և ակտիվորեն քննարկումներ ունենալ ղեկավար անձանց հետ՝ տարատեսակ օպերացիոն հարցերը լուծելու նպատակով։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Աշխատանքային փորձառություն կառավարման ոլորտում,
- Համակարգչային գրագիտություն՝ MS Office,
- Բանակցելու և հաղորդակցման զարգացած հմտություններ,
- Անձնական կազմակերպվածություն և պատասխանատվության բարձր զգացում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 10:00 - 19:00։
Մենք մասնագիտացած ենք բնակելի շենքերի, համալիրների և, հատկապես, ձեր շենքի ընդհանուր տարածքների բաժնային սեփականության ամբողջական կառավարման և սպասարկման մեջ։ Արդեն իսկ հաջողությամբ կառավարում և սպասարկում ենք երկու խոշոր թաղամաս՝ շուրջ 2000 բնակարանով, ինչը լավագույնս խոսում է մեր փորձի ու վստահելիության մասին։