Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Կապիտալ Շինարարության Տենդերների Մասնագետ

ՆՈՅ ԻՆՎԵՍՏ ՀՈԼԴԻՆԳ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ճարտարապետություն, Շինարարություն, Տենդեր
Վերջնաժամկետ`
24.10.2026

Նկարագրություն

Ընկերությունն աշխատանքի է հրավիրում կապիտալ շինարարության և մատակարարման ոլորտում տենդերրների փորձառու մասնագետի, ով պատասխանատու է լինելու տարբեր մրցույթներին դիմելու համար, անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրման և գործընթացի կառավարման համար:

Պարտականություններ

  • Շինարարական մրցույթների և տենդերների աշխատանքների կազմակերպում։
  • Մրցույթի հայտերի կազմում և ներկայացում թղթային/էլեկտրոնային տարբերակով/։
  • Գնագոյացման հաշվարկի և հաստատման ներկայացման իրականացում։
  • Նախահաշիվների և գնագոյացումների վերլուծություն և ներկա շուկայական գների հետ համեմատում։
  • Բոլոր պատվիրատուների մրցույթների վերլուծություն։
  • Տենդերների նախահաշվի և տենդերային փաստաթղթերի հետ ենթահաշվարկային եկամուտների վերլուծություն։
  • Տեխնիկական և նախագծային բոլոր փաստաթղթերի կազմում, վարում։
  • Պետական գնումների վերաբերյալ նորմատիվ-իրավական ակտերի վարում։
  • Համագործակցություն Արտադրատեխնիկական բաժնի հետ։

Պահանջներ

  • Ճարտարագիտական կամ նմանատիպ բարձրագույն կրթություն․
  • Նվազագույնը 5 տարվա աշխատանքային անընդմեջ փորձ նշված ոլորտում․
  • Տեխնիկական և նախագծային բոլոր փաստաթղթերի իմացություն,
  • Նորմատիվային գործիքակազմերի գերազանց տիրապետում․
  • Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզուների իմացություն
  • Համակարգչային (MS Office) գերազանց իմացություն։
  • Վերլուծական միտք․
  • Բանակցային հմտություններ․
  • Թիմում աշխատելու ունակություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային ռեժիմ՝ վեցօրյա, կիրակի հանգիստ։

Աշխատանքային ժամերը՝ 9։00–18։00։

Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Հրաչյա Քոչարի փողոց, 4
address
Աշխատակիցների քանակ
16-50

Հոլդինգում ներառված են ամենատարբեր ոլորտների գործունեություն, մասնավորապես, կապիտալ և էներգետիկ շինարարություն, ճանապարհաշինարարություն, կառուցապատում, վերանորոգում, բիզնես կենտրոնի ստեղծում, կառավարում՝ բիզնես գործունեության լավագույն պայմանների ապահովմամբ։ Հոլդինգն իր մեջ ներառում է արտադրական և տեխնիկական խոշոր բազա, որտեղ առկա է շինարարական տեխնիկա՝ մասնագիտացված էներգետիկ շինարարության համար։ Հոլդինգն իր գործունեության ընթացքում իրագործել է մայրուղային գազատարների վերանորոգում, գազաֆիկացում, ոռոգման և ջրամատակարարման համակարգի կառուցման աշխատանքներ։ Իրականացրել է աշխատանքներ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում։ Երևան քաղակի Գ–1 թաղամասում կառուցապատել է «Նոյան Տուն Բնակելի Թաղամասը», որը կառուցապատման ստանդարտների և ժամանակակից լուծումների համադրությամբ՝ իր ուրույն ոճն ունի։

Տեսնել ավելին
Առավելություններ
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Free parking
Անվճար կայանում
No dress code
Հագուստի կոդի բացակայություն
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում