Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Կապի և հաղորդակցության մասնագետ

ԱՆԹԵՐԻՍ ԷՍԹԵՏԻԿ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ` 06.06.2025
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու

Նկարագրություն

Միացե՛ք մեր թիմին էսթետիկ բժշկության ոլորտում առաջատար կենտրոնում՝ դառնալու հաճախորդների հետ շփման կարևոր օղակ։

Մենք փնտրում ենք ակտիվ, կիրթ և պատասխանատու մասնագետի, ով սիրով ու ուշադրությամբ կպատասխանի հաճախորդների հարցումներին՝ ինչպես գրավոր, այնպես էլ հեռախոսազանգերի միջոցով։

Պարտականություններ

  • Հաճախորդների նամակներին պատշաճ և արագ արձագանքում սոցիալական հարթակներում (Instagram, Facebook, WhatsApp և այլն),
  • Մուտքագրվող զանգերի ընդունում և ադեկվատ պատասխան,
  • Հեռախոսազանգերի իրականացում՝ այցերի հաստատման, հիշեցման կամ հետադարձ կապի նպատակով,
  • Կլինիկայի ծառայությունների, ակցիաների և առաջարկների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվության փոխանցում հաճախորդներին,
  • Տվյալների գրանցում և շտկում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն՝ գրավոր և բանավոր,
  • Թիմային աշխատանքի հմտություններ,
  • Արագ կողմնորոշվելու ունակություն սթրեսային իրավիճակներում,
  • Լսելու և հաճախորդի կարիքները ընկալելու կարողություն,
  • Գեղեցիկ, կիրթ և գրագետ խոսք,
  • Սոցիալական հարթակներից (Messenger, Instagram, WhatsApp և այլն) օգտվելու հմտություն։

Աշխատանքային պայմաններ

  • Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5/1, երկու հերթափոխով՝ առավոտյան՝ 09:00 – 16:30, երեկոյան՝ 16:30 – 24:00 (ընկերությունը ապահովում է տուն վերադարձի տաքսին),
  • Աշխատավարձի տարեկան վերանայում՝ ըստ կատարողականի,
  • Բոնուսային համակարգ՝ արդյունքների հիման վրա։
Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Բաղրամյան 2
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
012555558

Մեկ հարկի տակ միավորել ենք ժամանակակից էսթետիկ բժշկության կենտրոնները՝ նպատակ ունենալով ապահովել համալիր մոտեցում նույնիսկ ամենապահանջկոտ այցելուի համար։
Հիմք ընդունելով մասնագետների պրոֆեսիոնալիզմը, հաճախորդի հարմարավետությունն ու նորագույն տեխնոլոգիաները՝ կարողանում ենք լուծել նույնիսկ ամենաբարդ թվացող խնդիրները զարմանալիորեն արագ։

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Reward system
Բոնուսային համակարգ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում