Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Կամուրջների նախագծող

Ա․Ա․Բ․ Պրոեկտ ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու
Ոլորտ` Ճարտարապետություն, Շինարարություն
Վերջնաժամկետ`
18.10.2026

Նկարագրություն

AAB Construction ընկերությունը փնտրում է Կամուրջների նախագծող՝ նախագծային թիմին միանալու համար։

Պարտականություններ

  • Կամուրջների և այլ ինժեներական կառույցների նախագծման աշխատանքների իրականացում
  • Կամուրջների կոնստրուկտիվ լուծումների մշակում
  • Նախագծային և աշխատանքային գծագրերի պատրաստում
  • Կոնստրուկտիվ հաշվարկների և նախագծային փաստաթղթերի մշակում
  • Նախագծերի համապատասխանության ապահովում գործող շինարարական նորմերին և ստանդարտներին
  • Համագործակցություն նախագծային և ինժեներական թիմերի հետ

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն՝ համապատասխան ոլորտում
  • Կամուրջների նախագծման ոլորտում աշխատանքային փորձ
  • LIRA SAPR ծրագրի լավ իմացություն
  • Կոնստրուկտիվ հաշվարկների և մոդելավորման հմտություններ
  • Շինարարական նորմերի և ստանդարտների իմացություն
  • Տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու կարողություն
  • Պատասխանատվություն, ճշտապահություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն
Ընկերության մասին
address
Հասցե
Երևան, Ազատության 24
address
Աշխատակիցների քանակ
1001+

AAB Construction is a construction company with 19 years of experience in Armenian and Georgian markets.

2006 թվականին հիմնադրվեց AAB Construction ընկերությունը։ Մեծ հեռանկարներ ունեցող երկար ճանապարհը սկսվեց ասֆալտապատման փոքրածավալ ծրագրից։

Մեր գերնպատակն է բարելավել մարդկանց կյանքը։ Որակյալ, երկարակյաց ճանապարհները լուծում են բազմաթիվ խնդիրներ, նպաստում տնտեսության զարգացմանը և ստեղծում առաջխաղացման համար բարենպաստ պայմաններ անհատական և գլոբալ մակարդակում:

Մենք կառուցում ենք մարդկանց համար։ Պատասխանատու մոտեցումը և բարձր որակը թույլ են տալիս նայել առաջ ու տեսնել, թե ինչպես է մեր գործունեությունը նպաստում գեղեցիկ կյանքի և ապահով կենսական միջավայրի ստեղծմանը:

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Free tea, coffee and refreshments
Անվճար սուրճ, թեյ, հյուրասիրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Trainings
Թրեյնինգներ
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում