
Կահույքի վաճառողուհի-խորհրդատու (Մասիսում)
ՇԿԱՖՖ կահույքի խանութների ցանց
Նկարագրություն
Shkaff կահույքի սրահին անհրաժեշտ է վաճառքի խորհրդատուներ։
Թափուր աշխատատեղ կա Shkaff-ի Մասիսի մասնաճյուղում։
Աշխատանքը մշտական է։
Պարտականություններ
- Առավոտյան ճիշտ ժամին ներկայանալ աշխատանքին,
- Հաճախորդների հետ կարողանալ ճիշտ հաղորդակցվել,
- Կատարել մաքսիմում շատ վաճառքներ,
- Պատվերը ուղարկել արտադրամաս։
Պահանջներ
- Բարձրագույն կրթությունը ցանկալի է,
- Աշխատանքային փորձը վաճառքի ոլորտում կդիտարկվի առավելություն,
- Լինել աշխույժ ու քաղաքավարի։
Հավելյալ նշումներ
Արգավանդի մասնաճյուղի աշխատանքային գրաֆիկ՝
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 10։00-19։00, շաբաթական մեկ օր հանգիստ։
Աշխատավարձը՝ ֆիքսված+վաճառված ապրանքից տոկոսներ։
SHKAFF-ը հայրենական կահույք արտադրող ընկերություն է և ներկա պահին ընկերությունը ունի վաճառքի չորս կետ։ Այն հիմնադրվել է որպես ընտանեական բիզնես ավելի քան երեսուն տարի առաջ։ Անշուշտ մեր մուտքը կահույքի հայրենական արտադրության ասպարեզ չի եղել միանգամից և մեծաքանակ արտադրությամբ, այլ, ինչպես բնորոշ է սեփական ուժերով զարգացող ընկերությանը, փոքր, սակայն հաստատուն քայլերով։ Երեսուն տարի առաջ, երբ ընկերությունը դեռ գործում էր այլ անվան ներքո, մենք սկսեցինք մեկ-երկու անհատական պատվերներից և հասանք ներկայիս՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած, բարձրակարգ կահույքի արտադրամասի աստիճանին։