Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Կահույքի տեղադրող

ՎԻԷԼՎԻ ՍԵՆԹՐ ՍՊԸ

Աշխատավայր` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ, Միջին, Փորձառու
Ոլորտ` Հաճախորդների սպասարկում, Տեխ. Սպասարկում, Նորոգում
Վերջնաժամկետ`
23.09.2026

Նկարագրություն

«ՎԻԷԼՎԻ Սենթր» ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքի Կահույքի տեղադրող, ով կիրականացնի կահույքի հավաքման, տեղադրման և մոնտաժային աշխատանքներ հաճախորդների հասցեներում՝ ապահովելով աշխատանքի բարձր որակ և հաճախորդների գոհունակությունը։

Պարտականություններ

  • Իրականացնել կահույքի հավաքում և տեղադրում հաճախորդների հասցեներում։
  • Տեղադրել կահույքի դետալները, ֆուռնիտուրան և անհրաժեշտ պարագաները։
  • Ստուգել տեղադրվող կահույքի ամբողջականությունն ու որակը։
  • Կատարել անհրաժեշտ ճշգրտումներ և կարգաբերումներ տեղադրման ընթացքում։
  • Պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները։
  • Հաճախորդներին ներկայացնել կահույքի շահագործման հիմնական կանոնները։
  • Ապահովել աշխատանքային գործիքների և սարքավորումների պատշաճ օգտագործումն ու պահպանումը:

Պահանջներ

  • Կահույքի հավաքման և տեղադրման աշխատանքային փորձ։
  • Տեխնիկական գծագրեր կարդալու կարողությունը կդիտվի որպես առավելություն։
  • Էլեկտրական և ձեռքի գործիքների հետ աշխատելու հմտություններ։
  • Պատասխանատվություն, ճշտապահություն և կարգապահություն։
  • Ֆիզիկական դիմացկունություն։
  • Թիմում աշխատելու կարողություն։
  • B կամ BC կարգի վարորդական իրավունքը և ավտոմեքենայի առկայությունը կդիտվի որպես առավելություն։

Հավելյալ նշումներ

  • Մրցունակ աշխատավարձ։
  • Կայուն աշխատանք զարգացող ընկերությունում։
  • Մասնագիտական զարգացման հնարավորություն։
  • Բարեկամական աշխատանքային միջավայր։
Ընկերության մասին
address
Հասցե
Արշակունյաց 69/5
address
Աշխատակիցների քանակ
501-1000
Phone
Հեռ.
+374 10 349944

VLV Centre-ը Հայաստանում կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի, կահույքի, սանտեխնիկայի և կլիմայական լուծումների ոլորտում առաջատար ընկերություններից մեկն է։ Մենք առաջարկում ենք ժամանակակից և որակյալ լուծումներ տան, գրասենյակի և բիզնես միջավայրի համար՝ համադրելով միջազգային փորձը, նորարարական տեխնոլոգիաները և բարձրակարգ սպասարկումը։

VLV Centre-ը հանդիսանում է մի շարք համաշխարհային առաջատար ապրանքանիշերի պաշտոնական գործընկերն ու ներկայացուցիչը Հայաստանում։ Մենք համագործակցում ենք աշխարհի ավելի քան 150 ճանաչված բրենդների հետ, որոնց թվում են Hisense, Samsung, Toshiba, Apple, Philips, Panasonic և De'Longhi՝ առաջարկելով բացառապես պաշտոնական արտադրանք, պաշտոնական երաշխիք, մասնագիտական խորհրդատվություն և բարձրակարգ հետվաճառքային սպասարկում։
Ընկերության գործունեությունը ներառում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների և աուդիո-վիդեո սարքավորումների, կահույքի, սանտեխնիկայի, սանկերամիկայի, ինչպես նաև օդորակման, HVAC, VRF և Chiller համակարգերի ներմուծումն ու վաճառքը՝ առաջարկելով համալիր լուծումներ ինչպես անհատ հաճախորդների, այնպես էլ բիզնեսների համար։
Այսօր ընկերությունում աշխատում են ավելի քան 600 մասնագետներ, որոնք ամեն օր ներդնում են իրենց փորձն ու գիտելիքները՝ հաճախորդներին լավագույն սպասարկումն ու արդյունավետ լուծումները տրամադրելու համար։
VLV Centre-ը իր գործունեության ընթացքում ձևավորել է վստահելի հարաբերություններ հազարավոր հաճախորդների, բիզնես գործընկերների և միջազգային արտադրողների հետ՝ դառնալով ոչ միայն տեխնիկայի վաճառքի կենտրոն, այլև տան և բիզնեսի համար ամբողջական լուծումների վստահելի գործընկեր։

𝐕𝐋𝐕 𝐂𝐞𝐧𝐭𝐫𝐞՝ Վստահելի ընտրություն արդեն 22 տարի

Տեսնել ավելին
Առավելություններ
Annual salary review
Աշխատավարձի տարեկան վերանայում
Corporate events
Կորպորատիվ միջոցառումներ
Flexible working schedule
Ճկուն աշխատաժամեր
Medical insurance
Բժշկական ապահովագրություն
Reward system
Բոնուսային համակարգ
Business trips
Բիզնես գործուղումներ
Personal accident, death, illness insurance
Պատահարների և հիվանդությունների ապահովագրություն
Trainings
Թրեյնինգներ
Free parking
Անվճար կայանում
Paid day-offs
Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր
Company car
Ծառայողական մեքենա
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում