Կահույքի տեղադրող
ՎԻԷԼՎԻ ՍԵՆԹՐ ՍՊԸ
Նկարագրություն
«ՎԻԷԼՎԻ Սենթր» ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքի Կահույքի տեղադրող, ով կիրականացնի կահույքի հավաքման, տեղադրման և մոնտաժային աշխատանքներ հաճախորդների հասցեներում՝ ապահովելով աշխատանքի բարձր որակ և հաճախորդների գոհունակությունը։
Պարտականություններ
- Իրականացնել կահույքի հավաքում և տեղադրում հաճախորդների հասցեներում։
- Տեղադրել կահույքի դետալները, ֆուռնիտուրան և անհրաժեշտ պարագաները։
- Ստուգել տեղադրվող կահույքի ամբողջականությունն ու որակը։
- Կատարել անհրաժեշտ ճշգրտումներ և կարգաբերումներ տեղադրման ընթացքում։
- Պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները։
- Հաճախորդներին ներկայացնել կահույքի շահագործման հիմնական կանոնները։
- Ապահովել աշխատանքային գործիքների և սարքավորումների պատշաճ օգտագործումն ու պահպանումը
Պահանջներ
- Կահույքի հավաքման և տեղադրման աշխատանքային փորձ։
- Տեխնիկական գծագրեր կարդալու կարողությունը կդիտվի որպես առավելություն։
- Էլեկտրական և ձեռքի գործիքների հետ աշխատելու հմտություններ։
- Պատասխանատվություն, ճշտապահություն և կարգապահություն։
- Ֆիզիկական դիմացկունություն։
- Թիմում աշխատելու կարողություն։
- B կարգի վարորդական իրավունքը կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
- Մրցունակ աշխատավարձ։
- Կայուն աշխատանք զարգացող ընկերությունում։
- Մասնագիտական զարգացման հնարավորություն։
- Բարեկամական աշխատանքային միջավայր։
<<ՎիԷլՎի Սենթր>> ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 2004 թվականին։ Ընկերությունը զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, ինչպես նաև կահույքի և սանկերամիկայի ներմուծմամբ ու վաճառքով՝ թե՛ մեծածախ, և թե՛ մանրածախ եղանակներով։ Տեղական արտադրանքի լայն տեսականուց բացի, ընկերությունը մասնագիտացած է նաև միջազգային հայտնի ապրանքանիշերի ներմուծմամբ՝ ապահովելով սպառողների տարբեր նախասիրությունների բավարարման և ընտրության լայն հնարավորություններ։
Ընկերությունը համագործակցում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են՝ Hisense, Toshiba, Samsung, VIKASS, Philips, Panasonic, Graude, De'Longhi, Apple և այլ հայտնի բրենդներ։
Սրահներում ներկայացված է ոչ միայն տեխնիկայի և կահույքի, այլև սանտեխնիկայի ու սանկերամիկայի լայն տեսականի՝ խոհանոցային լվացարաններ և պարագաներ, զուգարանակոնքեր, լոգախցիկներ, ծորակներ, սալիկներ, ինչպես նաև լոգասենյակի այլ անհրաժեշտ պարագաներ։ Բացի այդ, սրահում հասանելի են բարձրորակ դռներ՝ հայտնի արտադրողներից։
ՎիԷլՎի Սենթր-ը շարունակում է իր զարգացումը՝ հավատարիմ մնալով «Ամեն ինչ մեկ վայրից» կարգախոսին։