Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Կահույքի դիզայներ

Marya Furniture

Աշխատավայր` Երևան
Աշխատավարձ`
Ամսական 400,000-600,000 ֏
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին
Ոլորտ` Արվեստ, Դիզայն
Վերջնաժամկետ`
09.12.2026

Նկարագրություն

Marya Furniture-ը փնտրում է կահույքի դիզայներ։

Պարտականություններ

  • Կահույքի նախագծերի դիզայնի մշակում՝ ընկերության կորպորատիվ ոճին համապատասխան
  • Մասնակցություն նախագծերի քննարկումներին և նոր գաղափարների առաջարկում
  • Ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների շրջանակում բոլոր դիզայներական աշխատանքների իրականացում
  • Դիզայնի համար անհրաժեշտ էլեկտրոնային նյութերի բազայի ստեղծում, դասակարգում, թարմացում և վարում
  • Կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում ղեկավարությանը
  • Հաճախորդների խորհրդատվության և վաճառքի իրականացում։

Պահանջներ

  • Դիզայնի կամ հարակից ոլորտում առնվազն բակալավրի աստիճանը ցանկալի է
  • Մասնագիտական աշխատանքային փորձը բռենդային կահույքի սրահներում կդիտվի որպես առավելություն
  • 3Ds Max, AutoCAD կամ այլ մասնագիտական դիզայներական ծրագրերի իմացություն
  • Ստեղծագործական մտածողություն և խնդիրների լուծման հմտություն
  • Թիմային աշխատանքի կարողություն և պատրաստակամություն
  • Ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ
  • Վաճառքի և հաճախորդների հետ արդյունավետ հաղորդակցման ունակություն
  • Ռուսերեն լեզվի իմացություն (բանավոր)՝ պարտադիր։

Հավելյալ նշումներ

Աշխատավարձ՝ 400 000–600 000 դրամ (ներառյալ բոնուսները)։

Ընկերության մասին
address
Աշխատակիցների քանակ
1-15

«Մարյա» կահույքի ընկերությունը հիմնադրվել է 1999 թվականին և ավելի քան 27 տարի մասնագիտացած է ժամանակակից, բարձրորակ և անհատական պատվերով կահույքի նախագծման ու արտադրության ոլորտում։

Այսօր ընկերությունն ունի ավելի քան 300 կահույքի սրահ՝ 130 քաղաքում, և իր գործունեության ընթացքում իրականացրել է ավելի քան 678,000 պատվեր։

2024 թվականին բրենդը պաշտոնապես բացել է իր առաջին կահույքի սրահը Հայաստանում՝ Երևանում։ Ընկերությունն առաջարկում է խոհանոցների, զգեստապահարանների և բնակելի տարածքների կահավորման համալիր լուծումներ՝ համադրելով ժամանակակից դիզայնը, ֆունկցիոնալությունն ու բարձր որակը։

Տեսնել ավելին
Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում