Կահույքի արտադրամասի փաթեթավորող
ՎԻԷԼՎԻ ՍԵՆԹՐ ՍՊԸ
Նկարագրություն
VLV Centre ընկերությունը փնտրում է պատասխանատու և կազմակերպված Կահույքի արտադրամասի փաթեթավորող, ով կզբաղվի կահույքի դետալների և արտադրանքի փաթեթավորմամբ, պատրաստմամբ և առաքման գործընթացների աջակցմամբ։
Պարտականություններ
- Կահույքի և դետալների ճիշտ փաթեթավորում
- Ապրանքների պատրաստում առաքման համար
- Փաթեթավորման նյութերի ճիշտ օգտագործում
- Արտադրամասում կարգուկանոնի պահպանում
- Արտադրական թիմի հետ համագործակցություն
- Պատվերների ամբողջականության ստուգում
Պահանջներ
- Ուշադիր և պատասխանատու աշխատանքային մոտեցում
- Ֆիզիկական աշխատանք կատարելու ունակություն
- Արագ և արդյունավետ աշխատելու հմտություն
- Կարգապահություն և ճշտապահություն
- Թիմում աշխատելու կարողություն
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ
- Կտրամադրվի ուսուցում
- Աշխատանքային գրաֆիկ՝ լրիվ դրույք
- Կայուն և բարեկամական աշխատանքային միջավայր
<<ՎիԷլՎի Սենթր>> ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 2004 թվականին։ Ընկերությունը զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, ինչպես նաև կահույքի և սանկերամիկայի ներմուծմամբ ու վաճառքով՝ թե՛ մեծածախ, և թե՛ մանրածախ եղանակներով։ Տեղական արտադրանքի լայն տեսականուց բացի, ընկերությունը մասնագիտացած է նաև միջազգային հայտնի ապրանքանիշերի ներմուծմամբ՝ ապահովելով սպառողների տարբեր նախասիրությունների բավարարման և ընտրության լայն հնարավորություններ։
Ընկերությունը համագործակցում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են՝ Hisense, Toshiba, Samsung, VIKASS, Philips, Panasonic, Graude, De'Longhi, Apple և այլ հայտնի բրենդներ։
Սրահներում ներկայացված է ոչ միայն տեխնիկայի և կահույքի, այլև սանտեխնիկայի ու սանկերամիկայի լայն տեսականի՝ խոհանոցային լվացարաններ և պարագաներ, զուգարանակոնքեր, լոգախցիկներ, ծորակներ, սալիկներ, ինչպես նաև լոգասենյակի այլ անհրաժեշտ պարագաներ։ Բացի այդ, սրահում հասանելի են բարձրորակ դռներ՝ հայտնի արտադրողներից։
ՎիԷլՎի Սենթր-ը շարունակում է իր զարգացումը՝ հավատարիմ մնալով «Ամեն ինչ մեկ վայրից» կարգախոսին։